Զինվոր էի - 23 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 23 » Զինվոր էի
15:46
Զինվոր էի

Արդեն վերջին ամսին էր, մի ամսից զորացրվում էի:Դե մյուսների նման ես էլ ունեի ընկերուհի:Ամբողջ 2 տարին անցել էր մեծ դժվարությամբ:Անցել էինք հազար ու մի փորձության միջով:Շատ անգամներ երազել էինք այս օրվա մասին, երբ ընդամնեը հաշված օրեր կմնան ,որպեսզի զորացրվեմ:Եվ հավատացնում եմ ես ուրախ չէ նրա համար ,որ մի քանի շաբաթից տանը պետք է լինեմ , այլ նրա համար , որ նա ինձ սպասեց... Դա իմ երազանքն էր և դա կատարվեց:Իմ սիրած աղջիկը ինձ սպասեց: Վերջին 2 ամիսների ընթացքում չէի կարողանում զանգել նրան:Միայն նամակներ էի գրում անզուսպ կարոտից:Ամեն ինչ մեզ մոտ լավ էր: Մենք շատ էինք երազել այդ օրվա մասին , շատ էինք պատկերացրել այս օրը: Գնալուս մասին իմացա պատահական: Եվ ոչ մեկին չհասցրեցի տեղյակ պահել: Վերջապես զորացրվեցի... Գնացի տուն...բոլորը ուրախ էին , մայրս արտասվում էր, հայրս գրկում էր ինձ ու անընդհատ կրկնում <Իմ հպարտություննա> խոսքերը: Բայց չեմ վախենում ասել մի բան, ես նրան ծնողներիցս շատ էի կարոտել: Գնացի իրենց բակ, ուզում էի զանգեի , որ իջներ, որ տեսնեմ իրեն: Հանկարծ մի մեքենա մոտեցավ շենքին: Դուռը բացվեց...և... Եվ նա...նա մենակ չէր...անգամ չկարողացա մտածել, որ հնարավոր է ուղղակի եղբոր հետ է: Նրանք ժպտում էին , ուրախ էին , համբուրում էին իրար, գրկում: Մոտեցան շենքի մոտքին և տեսան ինձ: Նայում էի նրանց մի տեսակ անհասկանալի զգացում զգալով:Կարծես թե եթե հնարավորություն ունենաի կսպանեի երկուսին էլ: Խեղդամահ կանեի: Երդվում եմ , արցունքներս հազիվ էի զսպում: Նրանք կանգնել էին կոկորդումս ու բառերիս հետ կռիվ էին տալիս: Նա նայեց ինձ...իր հին , բարի, սիրուն աչքերով: Երևի ուզում էր բացատրություն տալ: Համենայնդեպս ես դա էի կարդում նրա աչքերում: Ու հեռացանք,,,երկուսս էլ ոչ մի բառ չասելով: Հաջորդ օրը գնացի իրենց տուն: Ես չէի կարող ոչինչ չասել: Բացեց դուռր իր մայրը:Առանց որևէ բառ ասելու ներս մտա: Խնջույք էր,,, Նշանդրեքն էր... Արյունը սկսեց եռալ երակներումս: Չգիտեի ինչ անել, ինչ ասել , ինչ խոսել: Մոտեցա նրանց , վերցրեցի մի բաժակ գինի ու սկսեցի խոսել: Թեպետ առանց հասկանալու: - Դու , դու , որ միշտ եղել ես իմը, որ միշտ պատկանել ես ինձ, դու , որ նվիրել ես ինձ սիրտդ, հիմա նշանվում ես: Ու նշանվում ես իմ թույլտվությամբ: Հավատա եթե ես թույլ չտաի , դու չէիր նշանվի: Այդ ես եմ այդպես ուզել: Ու թեև համոզված եմ,որ ինձ չես սիրել սակայն հավատում եմ քո սիրուն: Երջանիկ եղիր, այնպես ինչպես ինձ երջանկացրիր: Միայն թե երբեք չեմ ուզի , որ նրան էլ դժբախտացնես էնպես , ինչպես ինձ:Միայն մի բանի համար եմ ափսոսում: Որ ես՝ բանակում պահել ու պաշտպանել եմ քեզ նմանի կյանքը: Հավատա , իրոք ափսոսում եմ: Ու դուրս եկա...նրա աչքերում չտեսնելով և ոչ մի կաթիլ արցունք: Ու ես, որ ամբողջ կյանքում միշտ կրկնել եմ , որ աղջկա համար երբեք իմ կյանքի վրա ձեռք չեմ բարձրացնի այսօր ուզում եմ դա անել: Վերցրեցի մի դանակ, ակամա հիշեցի մեր այն հի՜ն օրերը, թաղեցի խիղճս ու ,,, Տեսա ինչպես է տաք արյունս թափվում գետնին ու փակեցի աչքերս: Այդպես էլ չհասցնելով հանել զինվորական հագուստը հագիցս:


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1658 | Ավելացրեց: tiktonikk | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Arina • 13:01, 25.08.2014
12 12 bravoo, marmnovs sarsur ancav kardaluc, xosqer chunem
avatar
2 Шоколадка • 18:58, 27.08.2014
ares du shat lavn er u shat txur(((((
avatar