Զատկի հավկիթ ներկելու բնական եղանակներ - 17 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 18.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 17 » Զատկի հավկիթ ներկելու բնական եղանակներ
23:18
Զատկի հավկիթ ներկելու բնական եղանակներ

Մոտենում է Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը, որի գլխավոր խորհրդանիշերից մեկը ներկված հավկիթն  է: Ճիշտ է, այն հիմնականում ներկում են կարմիր գույնով` ի նշան մարդկության համար Քրիստոսի թափած արյան: Սակայն քիչ չեն նաեւ տնային տնտեսուհիները, ովքեր երեխաներին ուրախացնելու կամ բազմազանության համար հավկիթը ներկում են նաեւ այլ գույներով: Status4ka.Ru-ն այսօր ներկայացնում է տարբեր գույներով զատկական հավկիթը ներկելու բնական եղանակներ։   Կարմիր գույնի համար անհրաժեշտ է ունենալ կարմիր սոխի կեղեւ, որը պետք է լցնել ջրի մեջ եւ դրանով եփել հավկիթները։  Կապտա-մանուշակագույն երանգ ստանալու համար կարելի է օգտագործել սառեցրած հապալաս, որը պետք է լցնել ջրի մեջ եւ թողնել սառչի, այնուհետ հանել հապալասները եւ ջրի մեջ դնել հավկիթները։  Կապույտ երանգ ստանալու համար պետք է կտրատել մանուշակագույն կաղամբը, լցնել  եռման ջրի մեջ, ավելացնել քացախ եւ թողնել, որ սառչի, այնուհետ հավկիթները դնել հեղուկի մեջ։  Դեղին երանգի համար պետք է օգտագործել դեղին խնձորի կեղեւը։ Այն պետք է 20 րոպե եռացնել ջրի մեջ, ավելացնել քացախ։ Նմանատիպ երանգի համար կարող եք օգտագործել նաեւ դեղին սոխի կեղեւը։  Կարմրա-նարնջագույնի համար վերցրեք կարմիր պղպեղ, լցրեք եռման ջրի մեջ, ավելացրեք քացախ։ Դեղնա-նարջա-կարմիրի համար կարող եք օգտագործել նաեւ կոճապղպեղ, նարինջ եւ ստեպղին։ Սկզբունքը նույնն է՝ նշված մթերքները եռացնում եք ջրում՝ ավելացնելով քացախ։  Շագանակագույնի համար պետք է սուրճը խառնել քացախի հետ։  Վարդագույնի համար կարմիր ճակնդեղը կտրատել, եռացնել ջրի մեջ, ապա թողնել, որ սառչի եւ ավելացնել հավկիթները։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 638 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar