Խելացի կրակայրիչ, որը կօգնի ժամանակի ընթացքում հրաժարվել ծխելուց - 19 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Խելացի կրակայրիչ, որը կօգնի ժամանակի ընթացքում հրաժարվել ծխելուց
12:48
Խելացի կրակայրիչ, որը կօգնի ժամանակի ընթացքում հրաժարվել ծխելուց

Արդեն գոյություն ունեն այնպիսի սարքեր, որոնք հետևում են, թե մենք ինչպես ենք շնչում, քայլում և ինչպես ենք ուտում։ Այժմ այդ ցուցակին ավելացել է նաև խելացի կրակայրիչը: Ձեզ ենք ներկայացնում նոր խելացի Quitbit կրակայրիչը, որը ստեղծվել է բոստոնյան երկու երիտասարդի կողմից։ Կրակայրիչը արտաքին տեսքից հիշեցնում է սովորական Zippo, սակայն այն ավելի խելացի է։ Այն ցույց է տալիս ոչ միայն օրվա ընթացքում ծխած ծխախոտների քանակը, այլ նաև ամեն օգտագործելուց իր տիրոջը տեղեկացնում է, թե քանի ժամ առաջ է նա օգտագործել ծխախոտ։ Բացի նշվածները, iPhone-ի համար նախատեսված ծրագրի միջոցով կարելի է նաև համեմատել նախկինում օգտագործած ծխախոտների քանակը՝ տվյալ օրվա ցուցանիշի հետ։

                                                                                           

Ծրագիրը կօգնի Ձեր առջև դնել նպատակ։ Օրինակ, ծխել ավելի քիչ կամ ընդմիշտ թողնել այն։ Ծրագիրը ցույց կտա, թե որքան գումար եք ծախսում ծխախոտի վրա և որքան կարող եք տնտեսել, եթե ամեն օր մեկ հատիկով նվազեցնեք ծխախոտի քանակը։

Quiitbit-ը աշխատում է Bluetooth 4.0-ի օգնությամբ և հասանելի է iPhone 4S-ի, iPhone 5-ի և 5S-ի համար։ Քանի որ սարքը էլեկտրոնային է, ապա այն պետք է իհարկե լիցքավորել։ Սարքի մարտկոցի տարողությունը նախատեսված է մեկ շաբաթ օգտագործելու համար։

 


 http://www.soft4ka.ru/news/xelaci_krakayrich_ory_39_ko_39_gni_jhamanaki_y_39_nt_39_acqowm_hrajharvel_c_39_xelowc/2014-05-27-268

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 324 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar