Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում - 2 Մարտի 2016 - Status4ka.Ru
Այսօր 23.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 2 » Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում
10:39
Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում

20 տարի առաջ երևի ոչ ոք չէր կարող մտածել, որ համակարգչի վրա տեղադրված օպերացիոն համակարգերը հնարավոր կլինի աշխատացնել անմիջապես ինտերնետ դիտարկչում: Սակայն այժմ սա արդեն իրականություն է և համացանցի ցանկացած օգտատեր կարող է բացել այս հղումը (https://win95.ajf.me/win95.html) և ինտերնետ դիտարկչի մեջ աշխատել Windows 95-ով: Նշեմ, որ այս նախագիծը ստեղծել է 19-ամյա մի երիտասարդ՝ օգտվելով Emscripten էմուլյատորից: Այն թույլ է տալիս c++ կոդը կոմպիլյացնել Javascript-ի և այն աշխատացնել ինտերնետ դիտարկչում առանց լրացուցիչ հավելվածներ կամ պլագիններ տեղադրելու:

Windows 95-ի վեբ տարբերակը տեսնելու համար կարող եք բացել այս հղումը և սպասել մի քանի րոպե, մինչև բոլոր անհրաժեշտ ֆայլերը ներբեռնվեն: Հուշում Մկնիկը Windows 95-ից «ազատելու» համար պետք է սեղմել Esc կոճակը:


 Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2016/02/windows-95-browser.html

Բաժին: Ծրագրեր | Դիտումներ: 268 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar