Wi-Fi-ին հասանելիություն՝ շնորհիվ Facebook-ի և Cisco-ի համատեղ նախագծի - 3 Հոկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հոկդեմբեր » 3 » Wi-Fi-ին հասանելիություն՝ շնորհիվ Facebook-ի և Cisco-ի համատեղ նախագծի
23:17
Wi-Fi-ին հասանելիություն՝ շնորհիվ Facebook-ի և Cisco-ի համատեղ նախագծի

Հայտնի է դարձել, որ Facebook-ը և Cisco Systems-ը թողարկում են համատեղ արտադրանք՝ նախատեսված այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են ավելի շատ բան իմանալ իրենց հաճախորդների մասին: Այս մասին գրում է Vstifinance.ru կայքը:  Cisco Connetcted Mobile Experience with Facebook Wi-Fi անվանումը կրող նոր նախագծի մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը՝ Նյու Յորքում տեղի ունեցած Interop համաժողովի ժամանակ, որտեղ այդ մասին պատմել է Cisco Systems-ի գործադիր տնօրեն Ջոն Չեմբերսը:  Օգտագործելով Cisco-ի սարքավորումը՝ հյուրանոցները, ռեստորանները, խանութները և այլ կազմակերպություններ կկարողանան հասանելիություն ունենալ Wi-Fi ցանցին, որին հնարավոր կլինի միանալ Facebook-ի իրենց էջի միջոցով:  Համակարգն ավտոմատ կերպով ցանցին միացած տվյալ հաճախորդի Facebook-ի էջը կմիացնի այն հաստատության էջին, որտեղ նա գտնվում է, և կառաջարկի cehck in դնել:  Նշվում է, որ այս սերվիսը բիզնեսին թույլ կտա ավելի շատ տեղեկություն ստանալ իրենց հաճախորդների մասին:

 

Բաժին: Facebook.com | Դիտումներ: 575 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar