WhatsApp-ը դառնում է վիրտուալ բջջային օպերատոր - 29 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 24.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » WhatsApp-ը դառնում է վիրտուալ բջջային օպերատոր
21:47
WhatsApp-ը դառնում է վիրտուալ բջջային օպերատոր

Աշխարհում խոշորագույն բջջային մեսենջեր WhatsApp-ը թողարկում է իր վիրտուալ բջջային ծառայությունը, որի SIM-քարտեր տրամադրող բջջային գործընկերը կլինի WhatSim ընկերությունը: Այն իր հերթին ստեղծել է իտալական բջջային օպերատոր Zeromobile-ը, որը հենց մասնագիտացած է կապի առավելագույնս էժան ծառայությունների տրամադրման գծով: Zeromobile-ի հիմնադիր ղեկավարն է Մանուել Զանելան՝ աշխարհում առաջին խելացի ժամացույցների նախատիպի՝ I'm watch-ի հեղինակը: Երկու ընկերությունների համատեղ նախագիծն ուղղված է մեկ հիմնական ծառայության՝ WhatsApp մեսենջերի գլոբալ եւ գրեթե անվճար աշխատանքին: Տարեկան բաժանորդագրությունը կարժենա 10 եվրո, որով օգտվողը կարող է անսահմանափակ թվով տեքստային հաղորդագրություններ փոխանակել ամբողջ աշխարհում, փոխանցում է Vesti-ն: Իհարկե, տեսագրություն, աուդիո կամ լուսանկար փոխանցելու համար պետք է հավելյալ վճարել սովորական Zeromobile ռոումինգ սակագնով: Դրա արժեքն առայժմ հայտնի չէ: Հետաքրքիր է, որ WhatSim-ը շեշտը դնում է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի վրա: ԱՄՆ-ում նախագիծը չի աշխատի, համենայնդեպս՝ նախնական փուլում: Ինչու՝ հայտնի չէ: Բայց բացառված չէ, որ Google-ն է զսպել: Բանն այն է, որ ցանցային հսկան նախորդ շաբաթ հայտարարել էր ԱՄՆ-ի տարածքում համանման վիրտուալ ցանց ստեղծելու մասին, որն այժմ փորձարկվում է Nova անվանմամբ: Բջջային գործընկերներն են T-Mobile-ը եւ Sprint-ը: Նախնական տվյալով՝ Google ցանցում բոլոր տեսագրությունները եւ աուդիոզանգերը կլինեն անվճար: Իսկ Ռուսաստանում WhatSim-ը հասանելի է հենց մեկնարկի պահից, պաշտոնական կայքում այժմ կարելի է SIM-քարտ պատվիրել:


 Նյութի աղբյուր՝ News.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 269 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar