Վնասակար սովորությունները` ըստ հորոսկոպի նշանի - 8 Սեպտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 27.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 8 » Վնասակար սովորությունները` ըստ հորոսկոպի նշանի
23:54
Վնասակար սովորությունները` ըստ հորոսկոպի նշանի

Բոլոր մարդիկ վատ սովորություններ ու թերություններ ունեն: Բայց զգուշացված լինելը զինված լինել է: Ուստի խոսենք հորոսկոպի նշանների վատ սովորությունների մասին

Խոյ 
Խոյերը սիրում են քայլել մյուսների վրայով: Իհարկե այդ հատկանիշն օգնում է նրանց կյանքում, բայց միևնույն ժամանակ վատ է անդրադառնում անձնային հարաբերությունների վրա: 

Ցուլ 
Ցուլերը քաոս են պահում գրեթե ամեն ինչում: Այդ իրավիճակում իրենք իրենց պաշտպանված են զգում: 

Երկվորյակ
Երկվորյակները խոսում են շատ և հաճախ անտեղի: Իսկ ահա լսել չեն կարողանում: Փորձեք թեկուզ մի րոպե լռել. գուցե մյուսներն էլ ասելիք ունեն: 

Խեցգետին 
Խեցգետինները սիրում են քաղցր` թխվածքներ, կոնֆետներ, շոկոլադ… Իսկ կառուցվածքը ժամանակի հետ ավելի ու ավելի է լայնանում: Փորձեք զսպել ձեզ: 

Առյուծ 
Պաթոս: Ահա առյուծների սիրելի բանը: Նրանք փնտրում են ցանկացած հնարավորություն շրջապատի վրա տպավորություն թողնելու համար: 

Կույս 
Պերֆեկցիոնիստներ ու մաքսիմալիստներ: Բայց հոգու խորքում նրանք շատ խոցելի են: Պետք չէ ձգտել մշտական կատարելության:

Կշեռք
Շոպոգոլիկներ են: Սիրում են փող ծախսել և անիմաստ իրեր գնել, որոնք բարձրացնում են իրենց տրամադրությունը: 

Կարիճ 
Հիշաչար չեն, բայց չափազանց նեղացկոտ են: Հաճախ վիրավորանքի զգացումը մոռացնել է տալիս սերն ու վստահությունը: 

Աղեղնավոր
Ճշմարտասեր են: Եվ չնայած առաջնորդվում են լավագույն նկատառումներից ելնելով, բայց դա միշտ չէ լավ արդյունք տալիս: 

Այծեղջյուր 
Չափից դուրս աշխատասեր են: Դա իհարկե լավ է` կարիերա, աշխատավարձ, բայց սիրելիների հետ ինչպե՞ս վարվել: 

Ջրհոս 
Չափազանց ուտոպիստական նշան է, որը կարող է տարվել սեփական աշխարհի ստեղծման գաղափարով, ինչը կարող է հանգեցնել անձնային հարաբերությունների կործանմանը: 

Ձկներ 
Իրեն հարմարավետ է զգում բացարձակապես ցանկացած խորության վրա, բայց եթե ոգելից խմիչք է տեսնում, կարող է կորցնել իրեն:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 766 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar