Վերադարձրու . . . ♥ - 25 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 25 » Վերադարձրու . . . ♥
22:29
Վերադարձրու . . . ♥

Իմ անբացատրելի ,  անասելի սեր ... Դու տարար քեզ հետ հոգիս ... Միայնությանը ինձ ընկեր թողեցիր ... Գնացիր ... Այո՛ , իմ կամքով գնացիր ... Ես չեմ զղջում , թեև ցավս անվերջ է ... Իմ երազանքի մեջ ես մենակ եմ հիմա , թվում է խանգարող չկա , որ լիարժեք զգամ , բայց ... Միակ բացական ` դու ... Քո բացական լցնել չի լինի որևէ բանով ... Այլևս ձեռքերս չեն զգալու ջերմությունդ , այլևս չես լինելու ... Ձեռքերս միշտ սառը կմնան , կարոտ ջերմությանդ , սիրուդ , գգվանքիդ ...  Ես միայնությանս հետ առանձնանալ եմ ուզում հիմա ... Լռություն է տիրում շուրջս ... Անկենդան լռություն , ցավոտ միայնություն ...  Վերադարձրու ինձ իմ սերը , նվիրածս ակնթարթները , օրերը , ժամերը , վերադարձրու ... Վերադարձրու ինձ երջանկությունս ... Անկեղծ ժպիտս վերադարձրու ... Պարզունակ տխրություն ...  Ես այս  տխրությունից հոգնել եմ ... Չեմ սիրում նրան , իսկ նա իմ դեմ է գործում ... Միշտ կողքիս է խավար գույներով ... ոչ մի լուսավոր կետ ... Հուսահատ հոգի ... Թվում է կանգ է առել աշխարհը ... Թվում է չքացել ու միայն վատը տվող ամբողջություն է դարձել ... Ներկայիս բացակադ չեմ սիրում ... Այն ոչինչ չի տալիս ինձ ՝ ցավից բացի ... Ոչինչ չի մնացել անցյալից հիմա ... Բայց կան բաներ , որոնք միշտ կմնան հոգումս ... Բառերդ , ժպիտդ , սերդ կհիշեմ ... Կորուստդ ցավեցնող մի ուժ է հիմա ... Ես այդ ուժի դեմ պայքար եմ սկսել ... Դու էլ իմը չես , ես էլ չեմ ուզում ...  Ոչինչի չի մնում , ինչքան էլ ուզենք ... Ու վատն է այն է , որ ցանկությունը միշտ կաղում է հնարավորության դեմ ...

 Հ.Գ.  Սպասումը , որ մի օր կվերադարձնես ինձ քեզնից ուզածս օրեցօր  իր չլինելությամբ կցավեցնի ու կանցնի ... Ես արդեն չկամ ... Հոգիս մահացավ ... Մենք չկանք ...  Վերադարձրու ինձ ...

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 675 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 4.8/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar