Վարդերի գույները և նրանց նշանակությունը - 29 Մայիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 27.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Վարդերի գույները և նրանց նշանակությունը
15:17
Վարդերի գույները և նրանց նշանակությունը
Դեղին վարդ 

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել: Մարդկանց մեջ տարածված է այն, որ դեղին վարդը բաժանման կամ ատելության նշան է, բայց այդպես չէ: 

Կապույտ վարդեր 

Խորհրդավորության խորհրդանիշ: Այս վարդերը ստանում են վարդագույն վարդերից սելեկցիայի օգնությամբ: Կապույտ վարդերը խորհրդավոր են և տարբերվող, այդ իսկ պատճառով դրանք նվիրում են այդ հատկանիշներով օժտված մարդկանց:Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց: 
Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի: 

Կարմիր վարդեր 

խելագար զգացմունքների և կրքերի խորհրդանիշ: Իրենց լայն տարածման 
շնորհիվ դրանք նույնպես հանդիսանում են հավերժ սիրո խորհրդանիշ: Նվիրելով կարմիր ծաղիկ՝ մարդն արտահայտում է իր կապվածությունը և խորը սերը: Նաև բոլոր ժամանակներում, կարմիր վարդեր նվիրելով, մարդիկ հարգանք էին արտահայտում այն անձի նկատմամբ, ում նվիրում էին ծաղիկը:Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի: 

Վարդագույն վարդեր 

Նրբաճաշակության և նրբագեղության խորհրդանիշն է: Այս վարդերը ունեն 
ամենամեծ թվով գույնային գամմա, և այդ իսկ պատճառով օգտագործվում են բարդ փնջերի պատրաստման ժամանակ: Հաճախ խորհրդանշում են հարաբերությունների սկիզբը: Այս վարդերը նվիրում են որպես հնարավոր սիրո ակնարկ: 

Սպիտակ վարդեր 

անմեղության և մաքրության խորհրդանիշ: Նվիրելով սպիտակ վարդեր՝ Դուք ասես ասում եք, «Դուք մաքուր և անմեղ եք», «Դուք գեղեցիկ եք, ինչպես այս վարդերը, և ես հիանում եմ Ձեր գեղեցկությամբ»: Հենց սպիտակ վարդերն են հանդիսանում հավերժ սիրո խորհրդանիշ: Ահա թե ինչու հարսանիքների ժամանակ տեսնում ենք հենց այս ծաղկի փնջեր:Սպիտակ վարդը բոլոր ժամանակներում եղել է մաքրության ու անմեղության նշան: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան կիրքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնության առաջարկություն անել այդ երկնային էակին: 

Նարնջագույն վարդ 

Ծաղիկների լեզվով արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ: 
Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք, հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 3392 | Ավելացրեց: ♥AnYuKkA♥ | Գնահատական: 4.8/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar