Գեղեցիկ աղջիկ էր - 17 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 17 » Գեղեցիկ աղջիկ էր
14:07
Գեղեցիկ աղջիկ էր

Գեղեցիկ աղջիկ էր: Ապրում էր իր ստեղծած աշխարհով, սիրում էր ստեղծագործել, նկարել, օգնել անօթևան մարդկանց, չնայած ինքն էլ էր գրեթե այդ վիճակում: Նա ապրում էր մանկատանը...  Դժվար է գիտակցել, որ ապրում ես այնպես կարծես յուրաքանչյուր օրդ պետք է լինի արցունքով, պետք է ապրես այնպիսի շրջապատի հետ, որոնք քո նման են և այդ ցավի գիտակցումը ամեն օր ավելացնես: Եվ երբ արդեն հասուն ես, փորձում ես գտնել մեղավորներ, գտնել սեփական <<Ես>>-ը բայց դա էլ չես կարողանում, որովհետև քո նմանները շատ են և դու չես կարողանում պայքարել: Միայն ապրում ես մի գիտակցումով, որ միգուցե մեկ օր դու էլ կլինես այն աղջիկների նման, ովքեր ապրում են երջանիկ իրենց ընտանիքների հետ, ընկերների շրջապատում, անցկացնում են ուրախ պահեր:
Եկավ այդ չարաբաստիկ օրը...
Նրան որդեգրեց մի ընտանիք, ովքեր համոզեցեցին, որ իրենք են այն մարդիկ, որ կստիպեն աղջկան լինել երջանիկ, կապահովեն այն ամենով ինչից նա զուրկ էր այս տարիների ընթացքում:
Դա էր աղջկա երազանքը: Ապրել կայացած ընտանիքի հետ, զգալ թեկուզ ոչ իր սեփական, բայց մոր շունչը, լսել նրա խորհուրդները, ապրել նրա ջերմ գրկում, որը յուրաքանչյուրս կարողանում ենք ստանալ ամեն օր... բայց դա նրա երազանքն էլ մնաց...
Մի քանի տարի և աղջկա կյանքը դառնում էր անտանելի, ապրում էր ցավի մեջ , անում այնպիսի բաներ, որը ծնողներն էին ստիպում, բայց նա անկարող էր:
Ին՜չ երազանքներ , ին՜չ նպատակներ ուներ նա, բայց տակավին ամեն ինչ հօդս էր ցնդում, երբ նրա վրա գոռում էին, հարվածում...

<<Չեմ կարող այլևս ապրել այսպես, ընտանիք էի ուզում, լավ ապագա, սեր, բայց չստացա, ինչու՞ : Մի՞թե ես դատապարտված եմ, մի՞թե ես մեղավոր եմ, որ իմ մայրը ինձ թողել է մանկատանը և ապրում է իր համար, մի՞թե ես սրան էի արժանի... Այլևս չեմ կարող , եթե ես եկել եմ այս կյանք անիմաստ, եթե այսպես եմ ապրելու, ուրեմն իմաստ չունի ես ապրեմ , չեմ կարող , չեմ ուզում...>>

Ամիսներ անցավ նրա տնից փախչելուց հետո: Մի օր էլ գետի մեջ գտան նրաn, մահացել էր...

Եվ ինչի՞ համար այսպես պետք է լինի...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1830 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar