Ճշտեք Ձեր մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ - 8 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 24.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 8 » Ճշտեք Ձեր մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ
23:17
Ճշտեք Ձեր մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ

Ռուսաստանի դաշնության միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները' կարելի է ճշտել, քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե' ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքը' առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է' օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե' ոչ:  Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումներից հետո, Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ միայն օդանավի տոմսը գնելուց հետո օդականավայանում էին տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մուտք գործել Ռուսաստան:  Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր' յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները շփոթմունք են առաջացրել ԱՊՀ երկրների, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր որեւէ կերպ չէին կարողանում տեղեկություն ստանալ' իրենց մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: Ստուգելու համար  սեղմեք այստեղ:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1273 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 ԱՐԹՈՒՐ • 23:26, 09.02.2014
ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ՃՇՏԵՄ ԹԵ ՔԱՆԻ ԱՄՍՈՎ ԿԱՄ ՏԱՐՈՎ ԵՄ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԵԼ?
avatar
2 ARTUR • 00:08, 10.02.2014
Այս ամսվա վերջում ՌԴ-ի կողմից կայքում կտեղադրվի արքելափակման պատճառները:
avatar