Ճիշտը մի հատ է և այն ինձ հետ է... - 16 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 16 » Ճիշտը մի հատ է և այն ինձ հետ է...
10:57
Ճիշտը մի հատ է և այն ինձ հետ է...

Ա՜խ, որքան ասելիք ունեմ ես այժմ: Թույլ տվեք արտահայտվել ու երևան հանել այն ամենը, ինչն ինձ ներսից հրում է, ստիպում, որ բարձրաձայնեմ, բայց ես վախենում եմ..Ինչու՞, ախր ինչպե՞ս կարող եմ չանհանգստանալ ճշմարտությունը ջտի երես հանելու համար, իսկ դրա հետևանքնե՞րը...Ես ինչպե՞ս կարող եմ անմիտ գտնվել, չմտածել իմ մասին և, անկախ ամենից, բարձրաձայնեմ ամեն բան...
✺✺✺
Գուցե ինձ բանտարկե՞ն նրա համար, որ խոսել եմ, ասել եմ, գուցե ես դրա իրավունքը բնավ էլ չունե՞մ...Հ՜մ, բայց այսպես հնարավոր չէ, չի կարելի շարունակել բնակվել ստի ու կեղծիքի մեջ: Ճի՛շտ է, ասելիքս այնքան էլ սուտ ու կեղծիք չի կարելի համարել, բայց, ամեն դեպքում, սա մի լոկ ճշմարտություն է, որի մասին գիտենք միայն ես ու մտքերս:
✺✺✺
Պիտի չվախենամ, պիտի լինեմ ուժեղ ու հպարտ...Եթե անգամ ինձ բանտարկեն ասածիս համար, միևնույն է, չեմ վախենում, թող բանտարկեն, ես այդժամ ավելի ուժգին կբղավեմ ճշմարտությունը, կբացահայտեմ անբացահայտելին..Եվ ի՞նչ կստանան ինձ բանտարկելուց..Ոչինչ..Վանդակված արևն էլ է շողեր արձակում...Իսկ ես, ինչպես այդ վանդակված արևը, շարունակելու եմ արձակել ու հորձել այն միակ ճշմարտությունը, որ պաշարել է հոգիս...Այն մյուսներին էլ կհամակի ու կտանի ի՛ր ետևից...
Ճիշտը մի հատ է և այն ինձ հետ է...

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 390 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar