Tonino Lamborghini-ն ներկայացրել է 6 հազար դոլարանոց սմարթֆոնը - 7 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 7 » Tonino Lamborghini-ն ներկայացրել է 6 հազար դոլարանոց սմարթֆոնը
21:43
Tonino Lamborghini-ն ներկայացրել է 6 հազար դոլարանոց սմարթֆոնը

Թանկարժեք սմարթֆոնների արտադրող Tonino Lamborghini Mobile-ը ներկայացրել է 88 Tauri մոդելը՝ 6 հազար դոլար արժողությամբ: Սմարթֆոնի շնորհանդեսը կայացել է Լաս Վեգասում, սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի բացմանը, հաղորդում է Agence France-Presse-ը: Չնայած էլեկտրոնիկայի գների նվազման ընդհանուր միտմանը՝ իտալական ընկերությունը թողարկել է իր ամենաթանկ մոդելը: Նրա նախորդ հեռախոսները վաճառվում էին 4 հազար դոլարի սահմաններում: Թեպետ շուկայում կան այլ, ավելի թանկ մոդելներ, օրինակ Vertu ընկերության արտադրածները: Lamborghini Mobile-ի գլխավոր տնօրեն Բոբ Հաթեֆին խոստովանել է, որ լյուքս դասի սարքավորումները անհրաժեշտություն չեն, այլ տաբերվելու միջոց: Սարքի իրանը պատրաստվաւմ է չժանգոտվող պողպատից եւ կաշվից: Սմարթֆոնն ունի 5-դյույմանոց էկրան՝ Full HD (1920x1080 կետ) թողունակությամբ, 20-եգապիքսելանոց տեսախցիկ: Սմարթֆոնն առաքվում է հինգ գույներով: Tonino Lamborghini Mobile-ը կապ չունի Lamborghini ապրանքանիշի հետ, որն այժմ պատկանում է Volkswagen-ին, սակայն ստեղծվել է Ֆերուչչիո Լամբորգինիի՝ ավտոմոբիլային ընկերության հիմնադրի որդու կողմից:


 http://news.am/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 280 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar