Տարվա առաջին գրառումը - 1 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 1 » Տարվա առաջին գրառումը
01:27
Տարվա առաջին գրառումը

Երկար մտացեցի թե տարվա առաջին գռառումը ինչուն կամ ինչին նվիրեմ: Երկար մտածեցի և որոշեցի գռառումը նվիրել սիրահարներին ինձ թվում է սիրահարվաց լինելը շատ լավ բան է: Բայց շատերը չգիտեն ինչ է սերը դրանում ես համոզվաց եմ: Սիրել դա չի նշանակում ինչ, որ մեկը քեզ դուր է գալիս ոչ դա այդպես չէ սիրելը դա մի ուրիշ զգածողություն է որը կարելի է ասել անկարագրելի է: Ինչ եմ ուզում ասել այս հոդվածով, թող 2014 թվականը լինի սիրո և երջանկության տարի հիշեցնեմ նաև, որ ձիու տարին ինչպես ասում է մեր ժողովուդը մուրազի տարի է: Առաջարկում ենք Ձեզ 2014 թվականի աստղագուշակ, բայց միևնույն ժամանակ հիշեցնում, որ յուրաքանչյուրի ճակատագիրը իր սեփական ձեռքերում է:

Նկարագրություն
 2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել:  Ձին կամակոր, հպարտ կենդանի է: Գալիք տարին թերևս բավականին դժվար, բայց հաստատապես ձանձրալի չի լինելու: Մասնագիտական վերելքներ, ճակատագրի անհավանական շրջադարձեր, զարմանալի հնարավորություններ՝ այս ամենից գալիք տարում ավելի քան բավարար է լինելու:  Բայց այն կպահանջի ուշադրության կենտրոնացվածություն և աշխատասիրություն: Աշխատասեր ձին բարեհաճ չէ ծույլերի նկատմամբ: Ձին ամբողջովին կհաստատի իր իրավունքները նոր տարուց միայն մեկ ամիս հետո՝ 2014թ.-ի հունվարի 31-ին, և նրա ուժը կգործի մինչև 2015թ.-ի փետրվարի 18-ը: 

Կրակի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Խոյ, Աղեղնավոր, Առյուծ

Ձին կրակոտ և կրքոտ կենդանի է, այնպես էր Կրակի տարրերքի ներկայացուցիչները 2014 թ.-ին իրենց շատ լավ են զգալու և կարող են գտնել իրենց ուժի և էներգիայի օգտակար կիրառումը: Եթե Դուք Խոյ եք, ապա 2014թ.-ին կխենթանաք սիրուց: 2014 թ.-ին հաջողությունն ինքն է գալու Կրակի տարերքի նշանների մոտ, բայց նպատակներին հասնելու համար կարող են խանգարել սեփական անհամբերությունն և բռնկուն էությունը: Կրակի տարերքի նշանների համար գալիք տարին հակասություններով լի է լինելու: Նրանք կարող են հասնել ինչպես շատ նպատակների, այնպես էլ կորցնել այն, ինչ նախկինում էին ձեռք բերել՝ կախված նրանից, թե արդյո՞ք նրանք բավարար իմաստութուն, համբերություն և նպատակասլացություն կունենան:


Օդի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Երկվորյակ, Կշեռք, Ջրհոս

Ձիուն բնորոշ է հետաքրքրասիրությունը, ընդարձակ մտածելակերպը: Այս հատկանիշները կապում են նրան Օդի տարերքի նշանների հետ: Եթե Դուք պատկանում եք կենդանակերպի նշաններից որևիցե մեկին, ապա պատրաստվեք նրան, որ 2014թ.-ի ընթացքում Դուք գտնվելու եք իրադարձությունների էպիկենտրոնում և մասնակացելու եք հասարակական բոլոր միջոցառումներին: 2014 թ.-ը Ձեզ համար լինելու է անձնական ինքնահաստատման, մասնագիտական վերելքի և ստեղծագործական ձեռքբերումների տարի է: Կապույտ Ձիու տարում Օդի տարերքի ներկայացուցիչների անձնական կյանքը շատ բուռն, ակտիվ, վառ իրադարձություններով հագեցված և անմոռանալի հանդիպումներով լի է լինելու: Եթե ցանկանում եք, որպեսզի սիրավեպը «happy end»-ով ավարտվի, ապա Ձեզանից կպահանջվի  ազնվություն և հաստատունություն:

Ջրի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Ձուկ, Խեցգետին, Կարիճ

Ձին շատ էմոցիոնալ է, և այդ հատկանիշը կապում է նրան Ջրի տարերքի հետ: Եթե Դուք այս տարերքին եք պատկանում, ապա պատրաստ եղեք, որ 2014 թ.-ին Ձեր էմոցիաները եզրերից դուրս են հորդելու: Շատերի համար գալիք տարին լինելու է էմոցիոնալ թարմացման և վերակենդանացման տարի, երբ մարդ փոխվում է, ապա փոխվում է նաև նրան շրջապատող աշխարհը: 2014 թ.-ին Ջրի տարերքի կենդանակերպի նշաններին բազում փոփոխություններ են սպասվում անձնականում, որոնց ազդեցության ներքո նրանք կկարողանան ավելի ցայտուն արտահայտել իրենց ներաշխարհը: Հենց սերը Ջրի տարերքի նշանների ներկայացուցիչների համար կդառնա այն խթանիչ ուժը, որոնց ազդեցության տակ նրանք հաջողությունների կհասնեն աշխատանքում և ավելի երջանիկ կդարձնեն իրենց անձնական կյանքը:

Հողի տարերքի կենդանակերպի նշաններ՝ Կույս, Ցուլ, Այծեղջուր

Ձիերին հատուկ չէ նահանջել դժվարությունների առաջ և չպայքարել խնդիրների դեմ: 2014 թ.-ը Հողի նշանների համար դառնալու է էական ստեղծագործական և մասնագիտական ձեռքբերումների տարի: Եթե Դուք Հողի տարերքի ներկայացուցիչ եք՝ Կապույտ Ձին Ձեզ բազում նպաստավոր հեռանկարներ կբերի և կարող է ամրապնդել ֆինանսական վիճակը: Իսկ ահա անձնական կյանքում կարող են խնդիրներ սկսվել, եթե Դուք մոռանաք ռոմանտիկայի մասին, և շատ խիստ վերաբերվեք Ձեր սիրելիին: Մի մոռացեք, որ սիրո մեջ ամենակարևորը զգացմունքներն են:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 569 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar