Թուրքական արատավորող գրականությունը - 19 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 19 » Թուրքական արատավորող գրականությունը
15:34
Թուրքական արատավորող գրականությունը

Հետպատերազմյան տարիներին Թուրքիայում լույս է տեսել մի ստվար գրականություն Թուրքիայի  նոր և, հատկապես, նորագույն շրջանի պատմության  հարցերի վերաբերյալ: Այդ պատմական գրականության  հիմնական ուղղությունը թուրքիզմն է, որը նպատակ ունի իդեալականացնել Թուրքիայի պատմությունը, ամեն կերպ  գունազարդել այն` կանգ չառնելով անցյալի հանրահայտ փաստերի, պատմական  իրականության միտումնավոր աղավաղման և բացահայտ կեղծման առաջ: Թուրքիզմը գովերգում է թուրք ազգի "առանձնահատուկ դերը” մարդկային  հասարակության պատմության ու համաշխարհային  քաղաքակրթության  զարգացման գործում, դրանով  իսկ փորձելով արդարացնել  ինչպես անցյալում սուլթանական բռնապետության   լծի տակ ընկած ժողովուրդների, այնպես էլ ներկայումս ազգային փոքրամասնությունների  նկատմամբ ժամանակակից Թուրքիայի վարած վայրագ, շովինիստական քաղաքականությունը: Թուրքիզմի մոլի շովինիստական, ռեակցիոն գաղաթարախոսությունը ձևավորված  արտահայտվեց 30-ական  թվականների սկզբներին, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի  նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ 1931թվականին  հիմնադրվեց "Թուրքիայի Պատմության Ընկերությունը”: Այդ ժամանակից սկսած մինչև 1963թվականը հիշյալ ընկերությունը, ստանալով Թուրքիայի կառավարող շրջանների  մշտական աջակցությունը, պատմագրության  ասպարեզում հետևողականորեն  անց է կացնում նրանց հիմնական գաղափարախոսությունը` թուրքիզմը, որի ցայտուն արտահայտությունը Ընկերության կողմից հրատարակված քառհատոր "Պատմությունն” է: "Թարիհի” հատորներում թուրքիզմի գաղափարախոսության քարոզը հիմնականում հանգում է այն  մտքին, որ թուրքերն  աշխարհի հնագույն ժողովուրդն են, որ նրանց շնորհիվ է  քաղաքակրթությունը  տարածվել ամբողջ աշխարհում, նրանք մեծ ու փոքր բազմաթիվ պետությունների հիմնադիրն են: Այսպես "Թարիհի” չորրորդ  հատորի սկզբում, որը  նվիրված է հանրապետական Թուրքիայի պատմությանը, կարդում ենք հետևյալը. ”Մարդկության պատմության մեջ  երբեք գոյություն չի ունեցել թուրքերի նման  բազմաթիվ և մեծ պետություններ ստեղծող մի ցեղ: Թուրքերն են հիմնել  Ասիայում  և Եվրոպայում իշխանությունների, թագավորությունների և կայսրությունների մեծ մասը”: Նման  սնապարծությունը իրականության  հետ ոչ մի կապ չունի: Ում հայտնի չէ, որ  օսմանյան թուրքերն առաջին անգամ Փոքր Ասիայում երևացել են  13-րդ դարի  30-ական թվականներին միայն: Կառլ Մարքսն իր "Ժամանակագրական քաղվածքներում” 1231  թվականին վերաբերող  դեպքերի մասին գրել է. "Համարյա  միևնույն ժամանակ թուրք-օսմանների հորդան մուտք է գործում Փոքր Ասիա, որտեղ նրանք ամենից առաջ հիմնում են Կարահիսարի ավազակային պետությունը”: Հարկ չկա այստեղ հանգամանորեն շարադրելու, թե ինչպես այդ ավազակային պետությունը հետագայում` 14-17-րդ դարերի ընթացքում, հրի ու սրի  մատնելով բազմաթիվ երկրներ` վերջ դնելով մի շարք ժողովուրդների բազմադարյան պեականությունը, տարածվեց Փոքր Ասիայում , Անդրկովկասում, Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում, Արաբական թերակղզում: Որքան էլ թուրք ռեակցիոն պատմաբանները ճգնեն "ապացուցել” թուրք ազգի "ներդրումը” համաշխարհային քաղաքականության մեջ, նրանք ի վիճակի չեն հերքելու այն հանրահայտ ճշմարտությունը, որ թուրքական նվաճումների հետևանքով զգալի չափով կասեցվեց օսմանյան բռնապետության դաժան լծի տակ ընկած ժողովուրդների պատմական զարգացման պրոցեսը: Հենց պատմական այս իրողությունը  քողարկելու նպատակով է, որ թուրք պատմաբանները, նենգափոխելով փաստերը, խեղաթյուրում են օսմայան  Թուրքիայի կողմից նվաճված երկրների  ժողովուրդների պատմությունը:  1963-ական թվականներին  լույս տեսած թուրք պատմաբանների "գիտական” աշխատություններում, պատմության դասագրքերում ու քաղաքական գործիչների հուշերում զգալի տեղ է հատկացված հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների հետ առնչվող բազմաթիվ հարցերին: Բացի դրանից, հրատարակվել են հայ ժողովրդի պատմությանը նվիրված հատուկ "հետազոտություններ”, որոնց թվում հայ ժողովրդի հնադարյան պատմությունն ու կուլտուրան բացահայտորեն  կեղծելու և արատավորելու, ինչպես օսմանյան, այնպես էլ քեմալական Թուրքիայի հայաջինջ ու զավթողական քաղաքականությունն արդարացնելու  շարադրանքով աչքի են ընկնում Էսադ Ուրասի "Հայերը պատմության մեջ և հայկական հարցը” և Ջեմալ Քութայի "Ինչպես Կարաբեքիրը ոչնչացրեց Հայաստանը” գրքերը: Հայ ժողովրդի պատմության նկատմամբ այդ հետաքրքրությունը բացատրվում է ոչ թե նրանով, որ թուրք հեղինակները ցանկանում են ուսումնասիրել օսմանյան բռնապետության բիրտ լծի տակ դարեր շարունակ հեծող արևմտահայության պատմությունը, այլ նրանով, որ նրանք նպատակադրվել են "գիտականորեն և պատմականորեն հիմնավորել”, այլ կերպ ասած` արդարացնել թուրք նախկին կառավարող շրջանների հայաջինջ բարբարոսական քաղաքականությունը:

 

Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 412 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar