Թութակը «մատնել» է տիրոջը - 24 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 23.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 24 » Թութակը «մատնել» է տիրոջը
23:46
Թութակը «մատնել» է տիրոջը

 Վերջերս Մեխիկո-Սիթիի անցագրային կետերից մեկում թութակը ոստիկաններին հայտնել է, որ իր տերը խմած է:  Թութակը տիրոջ հետ մեքենայի սրահում է  գտնվել, իսկ երբ ոստիկանը նայել է իր կողմը, վերջինս բղավել է` «Նա խմած է: Նա խմած է»:  Սկզբում օրինապահները կարծել են, որ մեքենայի մեջ վարորդից բացի ևս մեկ ուղևոր  կա, սակայն, հայտնաբերել են կանաչ թութակին:  49-ամյա Գիլերմոյին տեղափոխել են ոստիկանություն, իսկ թութակի մասին հոգ են տարել կենդանիների հսկողության գրասենյակի աշխատակիցները:  Ավելի ուշ Գիլերմոն հայտնել է, որ իրենց բաժանման արդյունքում թութակը կարող է սատկել, այդ կապակցությամբ նրանք թութակին վերադարձրել են տիրոջը:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 305 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar