Թեստ. զույգերի համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի - 24 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 29.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24 » Թեստ. զույգերի համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի
20:59
Թեստ. զույգերի համատեղելիությունը՝ ըստ աչքերի գույնի

1. Շագանակագույն աչքերովՇագանակագույն աչքերով (կրակ-կրակ) 
Ձեզ հեշտ է միմյանց հասկանալ, բայց երբեմն դժվար է ապրել միևնույն հարկի տակ: Դուք հաճախակի եք ցուցաբերում անզիջողականություն: Միշտ խանդում եք մյուսի հաջողություններին: Հաճախակի եք հակադարձ ինտրիգներ հյուսում: Բայց միևնույն ժամանակ հստակ գիտեք, որ դժվար պահին միշտ իրար օգնության կգաք: Եթե թշնամիներ դառնաք, ապա այդ պատերազմում պարտություն կտանեք երկուսով. հաղթող չի լինի:   


2. Շագանակագույն աչքերովկանաչաչյա (կրակ-ջուր) 
Տրամաբանորեն դուք պետք է հակառակորդներ լինեք, քանի որ կրակն ու ջուրը թշնամիներ են, բայց եթե ընկերներ եք դարձել, ապա ձեր միությունը մեծ ապագա կունենա: Կրակը եռացնում է ջուրը և նոր գործունեության դրդում, իսկ ջուրը հանգցնում է կրակը, և սիրելիին հեռու պահում սխալ որոշումներից և արարքներից: Լսեք միմյանց խորհուրդները: Եթե զույգի մեջ որևիցե մեկը որոշի լիդեր դառնալ, ապա միությունը կփլուզվի: Ջուրը կոնֆիլկտն ավելի անցավ է վերապրում, իսկ կրակը տառապում է: 

3. Շագանակագույն աչքերովկապույտաչյա (կրակ-օդ) 
Ձեր հարաբերությունների մասին կարելի է ասել՝ առանձին ձանձրալի է, իսկ միասին՝ անհնար: Ձեզ համար հետաքրքիր է միմյանց հետ: Ոչ թե հարմարավետ, այլ հետաքրքիր: Միությունում լիդերը կրակն է: Եթե հարաբերությունների մեջ ձանձրույթ առաջանա, ապա կապուտաչյան ուղղակի կհեռանա:

4. Շագանակագույն աչքերովմոխրագույն աչքերով (կրակ-հող) 
Հարաբերություններում հավանաբար որոշակի հեռավորություն եք պահպանում: Երբեք միմյանց չեք բացահայտի Ձեր գաղտնիքները և ընկերներ չեք դառնա: Փոխադարձ օգտակար եք աշխատանքի մեջ: Կրակը որոշում կայացնելու ժամանակ կարող է հիմնվել հողի իմաստության և համարձակության վրա: Այնպես որ, ձգտեք ավելի մոտ լինել իրար: Փոխադարձ հարգանքը կարող է երաշխավորել միության երկարատևությունը:  

5. Կանաչաչյականաչաչյա (ջուր-ջուր) 
Ձեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության վրա: Եթե ձեզանից որևիցե մեկը խնդիրներ ունի, ապա մյուսը դժվար պահին անպայման կլինի կողքին: Շփման մեջ լիովին ազատ եք և կաշկանդված չեք: Սակայն ձեզ խորհուրդ չի տրվում երկար ժամանակ լինել միասին: Դա կարող է բերել զգացմունքների սառելուն: Բացի այդ, ձեր հարաբերությունները կարող է կործանել խանդը: Եթե այն խորանա, ապա կարող է ավարտվել պատերազմով, և զենքի հարցում ոչ մի սահմանափակում չի լինի:   

6. Կանաչաչյակապույտաչյա (ջուր-օդ) 
Ներկայումս ձեր հարաբերությունները չի կարելի ընկերական համարել: Եվ դրանք այդպիսին երբեք չեն լինի: Դուք չափազանց տարբեր եք: Օդը քամի դառնալով՝ ջրի վրա կարող է ալիքներ առաջացնել: Դա նշանակում է, որ կապուտաչյան կանաչաչյաին կարող է դրդել նոր գործողությունների, արկածների: Սակայն ձեր հարաբերությունները չեն կարող հավերժ լինել, քանի որ քամին մարում է ալիքները: Հարաբերությունները պահպանելու համար պետք է հազվադեպ հանդիպել, բայց մաքսիմալ օգուտով:   

7. Կանաչաչյամոխրագույն աչքերով (ջուր-հող) 
Ձեր միությունն անչափ բեղմնավոր է: Բայց միայն մի պայմանով, որ լիդերը լինի մոխրագույն աչքերով անձնավորությունը: Նա չպետք է թողնի ջրին դուրս գալ ափերից: Փոխադարձ կերպով օգտագործելով միմյանց ուժեղ կողմերը և առավելությունները՝ նրանք կարող են հասնել մեծ բարձունքների և ավելի ամուր դարձնել իրենց միությունը:

8. Կապուտաչյակապուտաչյա (օդ-օդ) 
Ձեզ շատ հաճելի է միմյանց հետ լինելը: Երբ հանդիպում եք, միայն դրական էներգիա եք փոխանցում իրար: Ձեր հարաբերություններն ավելի մտերիմ կդառնան, եթե ընդհանուր կարևոր նպատակ առաջանա, կամ եթե միասին արկածների մեջ ներքաշվեք: Եթե մի օր որոշեք բաժանվել, ապա դա տեղի կունենա առանց վիրավորանքների և ցավի: Դուք ուղղակի լավ ընկերներ կմնաք:

9. Կապուտաչյամոխրագույն աչքերով (օդ-հող) 
Դուք շատ տարբեր մարդիկ եք: Չափազանց քիչ ընդհանուր գծեր ունեք: Բայց եթե միասին եք, ապա, ամենայն հավանականությամբ, դրա պատճառը հետաքրքրասիրությունն է, որը դրսևորվում է առավելապես մոխրագույն աչքերով անձնավորության կողմից: Այս հարաբերություններում մոխրագույն աչքերովը ներքուստ հիանում է կապուտաչյայով: Ձեր միության երկարատևությունը կախված է նրանից, թե օդին որքան դեռ հաճելի կլինի հողի ուշադրությունը:   

10. Մոխրագույն աչքերովմոխրագույն աչքերով (հող-հող) 

Այս հարաբերություններում չկա ռոմանտիկա: Այստեղ միայն փոխարդյունավետությունն է և փոխադարձ հարգանքը: Միասին պատրաստ եք լեռներ շուռ տալ: Բայց եթե որևէ մեկը սկսի ծուլանալ, կոնֆլիկտն անխուսափելի կլինի: Սակայն դա չի հանգեցնի հարաբերությունների անմիջապես փլուզմանը: Բաժանումը շատ երկար և ծանր կդառնա Ձեզ համար, իսկ բաժանվելուց հետո երկար ժամանակ զղջալու եք այդ որոշման համար:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 705 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 liana99 • 16:35, 07.06.2014
xd
avatar