Թեստ. ինչպես ստորագրության միջոցով պարզել մարդու բնավորությունը - 18 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 18 » Թեստ. ինչպես ստորագրության միջոցով պարզել մարդու բնավորությունը
00:20
Թեստ. ինչպես ստորագրության միջոցով պարզել մարդու բնավորությունը

Ինչպես մարդու քայլվածքը, ժեստերը, հայացքը, ստորագրությունը նույնպես կարող է ծավալուն տեղեկություն տալ նրա տիրոջ մասին, սակայն այն հասկանալու համար պետք է իմանալ որոշակի նրբություններ, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ պարզել, թե ով է իրականում կանգնած Ձեր դիմաց:

1. Ստորագրության չափը՝ 

ա) ծավալուն - գլոբալ մտածողություն.

բ) սեղմված - հստակ մտածողություն:

 

2. Ստորագրության երկարությունը՝ 

ա) երկար - խնդիրների բնույթը խորապես հասկանալու ունակություն, հաստատակամություն և ձանձրալիություն.

բ) կարճ - իրադարձությունների էությունն արագ հասկանալու ունակություն, միատոն աշխատանք կատարելու անկարողություն:

 

3. Ստորագրության ձևը՝

ա) կլորավուն - մեղմություն, բարիություն, հավասարակշռվածություն.

բ) անկյունաձև - անհամբերություն, դյուրագրգիռություն, անկախություն, եսասիրություն, համառություն:

 

4. Տառերի միջև հեռավորությունը՝ 

ա) մեծ հեռավորություն - առատաձեռնություն, շռայլ.

բ) սեղմ ստորագրություն - ժլատություն (մանավանդ, եթե տառերը մանր են):

 

5. Ստորագրությունում տարբեր էլեմենտների առկայություն՝ 

ա) շրջան - կախվածություն խնդիրներից և մտքերից.

բ) պատկերներ - ստեղծագործական մտածողություն.

գ) համադրված տարրեր - գործունեությունն օպտիմալացնելու ձգտում:

 

6. Ստորագրության թեքությունը՝ 

ա) դեպի ձախ - կամայականություն, վառ արտահայտված անհատականություն.

բ) դեպի աջ - բնավորության հավասարակշռություն, ըմբռնման ունակություն.

գ) ուղիղ - զսպվածություն.

դ) տարբեր կողմերի թեքություն - կեղծավորություն, գաղտնիություն.

ե) «պառկած» տառեր - հոգեբանական լուրջ խնդիրների առկայություն:

 

7. Վերջնական ստվերագծի թեքությունը՝

ա) դեպի վեր – լավատեսություն.

բ) դեպի ներքև - վատատեսության հակում.

գ) ուղիղ - հավասարակշիռ բնավորություն:

 

8. Ստորագրության «պոչիկի» երկարությունը

Որքան երկար է «պոչիկը», այնքան մարդն ավելի անհանդուրժող է ուրիշների կարծիքի հանդեպ: Դա նաև զգուշավորության հատկանիշ է: Որքան «պոչիկը» կարճ է, այնքան մարդն ավելի անհոգ է:

 

9. Ստորագրության նշում՝ 

ա) տակից - եսասիրություն, նեղացկոտություն, շրջապատի կարծիքից անկախություն.

բ) վերևից - հպարտություն, սնափառություն.

գ) վրայից նշված - ինքնաքննադատություն, դժգոհություն սեփական անձի հանդեպ, կասկածամտություն:

 

10. Համաչափության նշաններ՝

ա) սիմետրիկ - հուսալիություն.

բ) ասիմետրիկ - անկայուն բնավորություն, տրամադրության փոփոխականություն.

գ) թռիչքաձև - զգացմունքայնություն, անհավասարակշռություն:

 

11. Բարդությունը և պարզունակությունը՝ 

ա) հասարակ - մարդն ապրում է «խնդիրներ չկան» սկզբունքով.

բ) «ծանրաբեռնված» - հակված է բոլոր երևույթներն ու իրադարձություններն ուռճացնելու, բարդացնելու.

գ) օրիգինալ - մեծ ստեղծագործական ներուժ:

 

12. Պարզունակություն 

Որքան ավելի պարզ է ստորագրությունը, այնքան ավելի բաց և ազնիվ է մարդը:

 

13. Ստորագրության ուժգնությունը՝ 

ա) չափազանց – ագրեսիվություն.

բ) թույլ – գաղտնիություն.

գ) ուժեղ – ինքնավստահություն:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1195 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar