Թեստ. Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ մասնագիտություն եք ընտրել - 1 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 24.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 1 » Թեստ. Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ մասնագիտություն եք ընտրել
00:04
Թեստ. Դուք համոզվա՞ծ եք, որ ճիշտ մասնագիտություն եք ընտրել

Ստուգեք Ձեզ: Ծննդյան ամսաթվով պարզեք Ձեր անձնական կոդը: Օրինակ՝ ծննդյան ամսաթիվ 31.07.1995  31.07.1995=3+1+0+7+1+9+9+5=35=3+5=7  7 թիվը Ձեր անձնական կոդն է:  Ստացված վերջնական թվին համապատասխան՝ ստորև կարդացեք պատասխանը:

1. Ղեկավար տարբեր պաշտոններ: Ստեղծագործ մարդիկ են, առանձնանում են կազմակերպչական ունակություններով: Համապատասխանում է ակտիվ, աշխույժ աշխատանքը, որտեղ կարելի է ցուցաբերել վճռականություն, պատասխանատվություն, ներդնել նոր գաղափարներ, մտքեր և մոտեցումներ: 

Մասնագիտություններ: Բանկիրներ, մենեջերներ, քարտուղարներ, բժիշկներ, պետական աշխատողներ, հասարակական գործիչներ, ոսկերիչներ, արվեստագետներ, նկարիչներ:

Նպատակ: Իրագործել սեփական պոտենցիալը: 


2. Մասնագիտություններ, որոնք կապված են ուրիշների մասին հոգ տանելու հետ: Համապատասխանում է աշխատանքը սոցիալական և հասարակական ոլորտում, որտեղ կա շփում բազմաթիվ մարդկանց հետ: 

Մասնագիտություններ: Բժիշկներ, սոցիալական աշխատողներ, արվեստագետներ, ճանապարհորդներ, փիլիսոփաներ, տնային տնտեսուհիներ, այգեգործներ, դերասաններ:

Նպատակ: Զգացմունքների և երևակայության զարգացում: Հայտնի և սիրված լինելու ցանկություն:


3. Կհամապատասխանի յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջում է սրամտություն և մտավոր լարվածություն:

Մասնագիտություններ: Մենեջերներ, մաքսային աշխատակիցներ, մարզիկներ, գործարարներ, լրագրողներ: 

Նպատակ: Ուժն ու եռանդը ուղղել գործունեության իրականացմանը, ինչպես նաև կարիքավոր մարդկանց օգնությանն ու պաշտպանությանը: 


4. Յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջում է ուշադրություն մանրունքներին, նաև պաշտպանության և վերահսկողության հետ կապված աշխատանք: 

Մասնագիտություններ: Վերլուծաբաններ, լրագրողներ, ուսուցիչներ, ադմինիստրատորներ, վաճառողներ, բժիշկներ, շինարարներ:

Նպատակ: Գիտելիքների և ինֆորմացիայի կուտակում, վերլուծություն, փոխանցում:


5. Մասնագիտություններ՝ կապված տեղեկատվության միջազգային փոխանակման հետ: Աշխատանք, որտեղ Դուք կարող եք արտահայտել Ձեզ, Ձեր կազմակերպչական հմտությունները:

Մասնագիտություններ: Իրավաբաններ, գովազդային գործակալներ, ֆինանսիստներ, պետական ​​պաշտոնյաներ, հոգեբաններ, գրողներ, էքսկուրսավարներ, թարգմանիչներ, գիտնականներ, ուսուցիչներ, ձեռնարկատերեր և մենեջերներ: 

Նպատակ: Ձգտում դեպի ճշմարտությունը և ամենատարբեր երևույթների ճանաչողությունը:


6. Արվեստի բոլոր ոլորտները, մասնագիտություններ, որոնք մարդկանց հետ շփում են պահանջում: Աշխատանք՝ կապված ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպություններ հետ:

Մասնագիտություններ: Կոսմետոլոգներ, դիզայներներ, դիվանագետներ, իրավաբաններ, բժիշկներ, լուսանկարիչներ, երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, արվեստագետներ, ոսկերիչներ: 

Նպատակ: Աշխարհին գեղեցկություն, և ներդաշնակություն պարգևել:


7. Բոլոր պատասխանատու պաշտոնները և աշխատանք հանրային ոլորտում: Մասնագիտություններ, որոնք պահանջում կենտրոնացում, համբերատարություն և մեծ դիմացկունություն:

Մասնագիտություններ: Խորհրդատուներ, ոճաբաններ, շինարարներ, իրավաբաններ, հոգեբաններ, վաճառողներ, բանկային աշխատակիցներ, այգեգործներ, հանքագործներ, ադմինիստրատորներ, բժիշկներ, պատմաբաններ:

Նպատակ: Ինքնուրույնություն և անկախություն ձեռք բերելու համար անձնային գծերի զարգացում, ճշմարտությունը բացահայտելու ունակություն:  


8. Մասնագիտություններ, որոնք պահանջում են ստեղծագործական հմտություններ և սրամտություն: Գործունեության բոլոր ոլորտներում ունեն կառավարչի տաղանդ, ակտիվ դրսևորվում են հիմնականում բիզնեսի և ֆինանսական գործունեության ոլորտում: 

Մասնագիտություններ: Ֆինանսիստներ, գյուտարարներ, ատոմային էներգետիկայի ոլորտում փորձագետներ, սոցիալական աշխատողներ, վարորդներ, մեխանիկներ, ինժեներներ, ուսուցիչներ, պարողներ, բժիշկներ:

Նպատակ: Ժողովրդավարություն, ազատություն և մարդու իրավունքների պաշտպանություն:


9. Ցանկացած գործունեություն, որը պահանջում է բարձր ինտուիցիան և երևակայություն: Աշխատանք, որտեղ հնարավորություն կունենաք ցույց տալու սեփական կարողությունները, գիտելիքները, որտեղ կարող եք կիսվել գիտելիքներով, դրանք օգտագործել ի շահ ուրիշների:

Մասնագիտություններ: Դեղագործներ, քիմիկոսներ, գիտնականներ, երաժիշտներ, բանաստեղծներ, դերասաններ, հոգեբաններ, իրավաբաններ:

Նպատակ: Իրական հոգևոր ներդաշնակության և սեփական «ես»-ի ձեռքբերում: 


Հ.Գ. Եթե Ձեզ մոտ երկնիշ թիվ է ստացվել, ապա պետք է գումարեք դրանք և մեկ թիվ ստանաք: 

Օրինակ՝ 10=1+0=1


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 879 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 Maretik • 22:58, 27.03.2014
shat lav arajark e bg11 8 xd smaili_9
avatar
2 nare2015 • 18:38, 28.07.2015
xd
avatar