Ստեղծվել է էկզոկմախք, որը մարդուն նորից քայլել կսովորեցնի - 8 Փետրվարի 2016 - Status4ka.Ru
Այսօր 28.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Փետրվար » 8 » Ստեղծվել է էկզոկմախք, որը մարդուն նորից քայլել կսովորեցնի
12:27
Ստեղծվել է էկզոկմախք, որը մարդուն նորից քայլել կսովորեցնի

SuitX-ի մասնագետների մշակած Phoenix յուրահատուկ բիոնիկ էկզոկմախք ռոբոտը սահմանափակ հնարավորություններով մարդկանց կօգնի նորից քայլել սովորել: Սարքը նախատեսված է հատուկ քայելելու ունակությունը կորցնելու հետ կապված վնասվածքներից հետո վերականգնման համար, հայտնում է korrespondent.net-ը:Բիոնիկ էկզոկմախքի քաշը 12 կգ է, այն ունի 2 շարժիչ, որոնք գտնվում են ազդրերի մակարդակում: Ծնկներում կան ավտոմատ ֆիքսատորներ, որոնք կարող են ձգվել ոտքի չափով:Այդպիսով, քայլելու պահին մարդու ոտքերը հուսալիորեն ամրացվում են, չեն կարող դուրս սահել էկզոկմախքից:Հաղորդվում է, որ բիոնիկ էկզոկմախք ռոբոտը հարմարվում է ցանկացած քաշի և չափի ոտքերի: Սարքը կառավարվում է 2 լրացուցիչ հենակների վրա գտնվող հսկիչների միջոցով: Մշակողները պնդում են, որ կառավարման դժվարություններ չպետք է լինեն:


 Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1834121.html

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 305 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar