Ստեղծվել է կեղծ սմարթֆոն՝առանց հեռախոսների չդիմացողների համար - 14 Սեպտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 29.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 14 » Ստեղծվել է կեղծ սմարթֆոն՝առանց հեռախոսների չդիմացողների համար
13:41
Ստեղծվել է կեղծ սմարթֆոն՝առանց հեռախոսների չդիմացողների համար

Մեր օրերում շատ են այն մարդիկ, ովքեր կախվածություն ունեն հեռախոսներից և տառապում են նոմոֆոբիայից՝ առանց իրենց բջջային սարքավորումների մնալու վախից, հայտնում է ABC News-ը: Հոլանդացի և ամերիկացի դիզայներները ստեղծել են կեղծ սմարթֆոն՝ noPhone անվանումով, որը նպատակ ունի մեղմել մարդկանց՝ իրենց էլեկտրոնիկայից բաժանվելու վախը: noPhone-ը նման է սմարթֆոնի, բռնողին հենց սմարթֆոն ունենալու զգացողություն է տալիս, սակայն դրանով էլ առնչությունները բջջային հեռախոսին ավարտվում են: Իսկ սարքը պարզապես մարդկանց հանգստության զգացողություն է ապահովում: Բոլորս էլ գիտենք մեկին, ով SMS է գրում հաց ուտելու ժամանակ, քնում է՝ բջջայինը բարձի կողքին կամ պարզապես միշտ ձեռքում է պահում հեռախոսը, նկատում է աղբյուրը և հավելում, որ այս առաջարկը հենց նրանց համար է: Դիզայներները հուսով են ապագայում շուկա հանել իրենց ստեղծածը:


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 414 | Ավելացրեց: Шоколадка | Գնահատական: 3.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar