Սուրբ Վալենտինի օրվա ավանդույթները - 13 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 17.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 13 » Սուրբ Վալենտինի օրվա ավանդույթները
12:25
Սուրբ Վալենտինի օրվա ավանդույթները
 
Ամեն տարի փետրվարի 14-ին սիրահարներն ուղղակի խենթանում են: Նրանք տոննաներով ծաղիկներ են գնում, փափուկ խաղալիքներ, տարբեր քաղցրավենիքներ և միլիոնավոր շնորհավորանքներ: Ի՞նչ ավանդույթներ ունի Սուրբ Վալենտինի օրը և ի՞նչ խորհրդանիշի հետ է այն կապված: 

 
Սուրբ Վալենտինի օրը, որպես կանոն, սկսվում է բարձի վրա դրված կարմիր վարդից: Հենց այս ծաղիկն է հնուց համարվում հիացմունքի և երկրպագության խորհրդանիշ: Կարմիր վարդ կարող են իրենց սիրելիին նվիրել ինչպես տղամարդիկ, այլպես էլ կանայք: Եթե Դուք չեք ապրում իրար հետ, ապա կարող եք հիասքանչ մի փունջ թողնել Ձեր սիրելիի դռան տակ, կամ մեքենայի վրա, կամ աշխատանքից հետո նվիրել սիրելիին:  

 
Կարմիր վարդի հետ պետք է լինի վալենտինկա՝ սիրո խոստովանությամբ բացիկ: Հիմնականում այն արված է կարմիր սրտի ձևով, որը համարվում է մաքրության, հավատարմության և ուժեղ սիրո խորհրդանիշ: Հատկապես արժեքավոր են ձեռագործ սրտիկները, որոնք կարող են շատ հասարակ տեսք ունենալ, բայց միևնույն ժամանակ շատ ավելի նշանակալից լինեն: Այն կարելի է դնել ծաղկեփնջի մեջ, ուղարկել փոստով կամ որևէ այլ կերպ, սակայն կարևոր չէ՝ ինչպես, ամենակարևորը նրա միջոցով սիրելիին հասցնել սրտից բխող խոսքերը: Հայտնի է, որ ամենահին վալենտինկան հայտնաբերվել էր անգլիական գրադարանում, որը գրված էր եղել 1477թ.-ին: Նրանում աղջիկը սիրելի տղային խնդրում էր բոլոր հնարավոր միջոցներով ապացուցել նրան իր սերը, իսկ ինքն իր հերթին կաներ ամեն ինչ՝ ընտանիքից օրհնություն ստանալու համար: 

 
Փափուկ խաղալիքը ևս մեկ տարբերակ է, որի միջոցով կարելի է սեր խոստովանել: Նրանք հատկապես օգնում են ոչ այդքան համարձակ մարդկանց սեր խոստովանել և հուշել, որ զգացմունքներն ավելի են, քան միայն ընկերականը: 

 
Քաղցրավենիքներ. ահա թե ինչը կարող է պատմել սիրո մասին: Ամենատարբեր քաղցրավենիքները միայն ավելի հաճելի կդարձնեն այդ օրը, և կօգնեն Ձեզ օրիգինալ լինել խոստովանության հարցում: 

 
Բացի այդ, հայտնի նվերներից սիրահարները իրար տարբեր աքսեսուարներ են նվիրում՝ օծանելիք, շպարի պարագաներ, այն ամենը, ինչ սիրելիին հաճելի կլինի և կուրախացնի: 

 
Հատուկ Սուրբ Վալենտինի օրվա համար կարապների, սրտիկների և կուպիդոնների կերպարներով արձանիկներ են նվիրում: 

 
Ոսկե և թանկարժեք զարդերը շատ աղջիկների սրտով կլինեն: Իսկ ահա մատանին դա տոնի վերջնակետն է, որը նշանակում է ընտանեկան կյանքի պատրաստակամություն: Դրա մասին երազում է յուրաքանչյուր կին: 

 
Ռոմանտիկ ընթրիք ռեստորանում, ճանապարհորդություն դեպի Վենետիկ կամ Փարիզ. անպայման անմոռանալի հիշողություններ և զգացողություններ կպարգևեն: Եվ մի մոռացեք, որ հաճելի մանրունքներ և ռոմանտիկ արարքներ պետք է մատուցել Ձեր սիրելիներին ոչ թե տարին մեկ, այլ ամեն օր:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1814 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar