Sony. Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել - 12 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 12 » Sony. Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել
11:03
Sony. Vaio սերիայի նոր նոութբուքերը կարող են ինքնաբռնկվել

Ճապոնական Sony էլեկտրոնային կորպորացիան Vaio սերիայի նոր շարժական համակարգիչների գերտաքացման հնարավորության մասին է զգուշացրել: Ընդ որում նշվում է, որ դրա արդյունքում համակարգիչը կարող է ինքնաբռնկվել: Այս մասին տեղեկություններ են հաղորդվում ընկերության պաշտոնական կայքում:  Վտանգավոր թերություները հայտնաբերվել էՃապոնիայում ընթացիկ տարվա փետրվար ամսին վաճառքի հանված  Fit 11A մոդելում: Sony-ից ստացված տեղեկությունների համաձայն, նոութբուքերի գերտաքացման պատճառ են հանդիսանում դրանց մեջ տեղակայված մեկ այլ ճապոնական ընկերության` Panasonic-ի արտադրության մարտկոցները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  «Այդ մոդելի համակարգչի գնորդներին խորհուրդ է տրվում այլեւս չօգտագործել այն եւ անջատել սնուցման աղբյուրից»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ: Sony-ն նաեւ խոստացել է իր հաճախորդներին երկու շաբաթվա ընթացքում խնդրահարույց համակարգիչների անվճար վերանորոգման կարգի վերաբերյալ որոշում կայացնել: Մինչ այդ դադարեցվել է դրանց առաքումը մեծածախ առեւտրային ընկերություններին:  Այս պահի դրությամբ ճապոնական կորպորացիան Vaio Fit 11A մոդելի համակարգչի ինքնաբռնկման վերաբերյալ երեք բողոք է ստացել: Դրանցից ոչ մեկի արդյունքում սարքավորման տերը չի տուժել:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 320 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar