Սոց. կայքեր և Հետախուզությունների Դաշնային Բյուրոն (F.B.I.) - 17 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 17.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 17 » Սոց. կայքեր և Հետախուզությունների Դաշնային Բյուրոն (F.B.I.)
22:48
Սոց. կայքեր և Հետախուզությունների Դաշնային Բյուրոն (F.B.I.)

Ես վերջերս իմացա այն մասին, որ F.B.I.-ն համագործակցում է սոց.կայքերի հետ: Սկզբից շատ վախեցա՝ իմանալով հետևյալը: Երբ մենք գրանցվում ենք ինչ-որ մի սոց.կայքում, մեր այդ նոր բացված պրոֆիլով բացվում է մի թղթապանակ, որի մեջ ներբեռնվում են բոլոր մեր կատարած գործողությունները, սկզբից մինչև վերջ: Այն հաղորդագրությունները, որոնք մենք ուղարկում և ջնջում ենք, իմանալով, որ դրանց մասին ոչ ոք չի իմանա, բայց մենք չգիտենք, որ դրանք պահպանվում են F.B.I.-ի մեր անվամբ բացված հատուկ ֆայլերում: Այսպես ասած՝ նրանք մեր մասին հավաքում են ինֆորմացիայի մի մեծ պաշար՝ իմանալով մեր բոլոր գաղտնիքները, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք դժվար թե դուք կարողանաք հիշել: Ձեր բոլոր լուսանկարները, հաղորդագրությունները և կատարած և հետագայում կատարվելիք գործողությունները պահպանվում են այդ թղթապանակներում: Ես նաև իմացա հետևյալը, որ կան նաև կայքեր, հիմնականում 18+ կայքեր, որոնց վրա տեղադրված են ֆիլտրներ, որոնք, մեր համակարգչի IP և ID հասցեները ֆիքսելով, կազմում են մեր ընդհանուր բնութագիրը: Թե ինչ հաճախականությամբ ենք մենք այցելում այս կամ այն կայքը: Այս ինֆորմացիան երևան են բերել մի խումբ հաքերներ, որոնք ներքին կարգով գործել են F.B.I.-ում: Հիմա կասեք, թե ինչ վատ բան կա դրա մեջ, թող իմանան ամեն բան, ես ոչ մեկից պահելու բան չունեմ: Այդ էլ ասեմ, այդ նյութերը հիմնականում ընկնում են ահաբեկիչների ձեռքը, ահաբեկիչները դեռ «ջանդամ», այդ նյութերով մի կերպ աշխարհը դառնում է անիմաստ և ՌՈԲՈՏԱՑՎԱԾ: Սա ամերիկացիների մտահղացումն է, նրանք ուզում են աշխարհը տանել դեբիլացման և ռոբոտացման: Հիմա բոլորն էլ ունեն գաղտնիքներ, ունեն այնպիսիս բաներ, որ միմիայն իրենք գիտեն կամ ունեն այնպիսի բաներ, որ պետք չէ հասարակայնացնել, բայց եկեք պատկերացրեք, որ գալիս է ձեր տուն մեկը, և այսպես ասած «ամբողջ կյանքդ դեմդ է դնում», նա քեզ պատմում է քո մասին, ինչ ծիծաղելու է, մի մարդ գիտի քո մասին այնպիսի բաներ, որ նույնիսկ դու մոռացել ես: Այդ ժամանակ կյանքդ մի տեսակ կկորցնի իր իմաստը: Այսպիսով, ԱՆառակս էն կցուցանե :), որ աշխատեք սոց.կայքերում շատ ժամանակ չվատնել, մի տեղադրեք ձեր լուսանկարները և մի պահեք ձեր գաղտնիքները սոց.կայքերում: Իմացեք, որ դուք ամեն քայլափոխին հետևվում եք մի թրաշով ձյաձյայի մռայլ դեմքի կողմից :)

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 472 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 es em • 11:54, 18.06.2013
shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat vata xd xd xd xd xd xd xd xd
avatar