Սիրուշոն կրկին Եվրատեսիլում - 11 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 24.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 11 » Սիրուշոն կրկին Եվրատեսիլում
21:59
Սիրուշոն կրկին Եվրատեսիլում
http://statuscka.ru/_nw/23/51603098.jpg

Հանրային հեռուստաընկերությունն այժմ զբաղված է ''Եվրատեսիլ'' երգի միջազգային մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրության հարցերով: Վերջերս շատ կարծիքներ ու ենթադրություններ են հնչել այն մասին, թե ով կլինի մեր մասնակիցը միջազգային այդ մրցույթում:
Խոսակցություններն ու ենթադրությունները հասել են ''Եվրատեսիլ''-ի պաշտոնական կայք-էջ: Այստեղ նշվում է, որ շատ հնարավոր է, Հայաստանը երկրորդ անգամ ներկայացնի երգչուհի Սիրուշոն, ով 2009թ. ևս մասնակցել էր ''Եվրատեսիլ''-ին: Ըստ այս կայքի` Հանրայինում չեն ժխտել Սիրուշոյի մասնակցությունը: Հիշատակվում է նաև նրա ''Պրեգոմեշ'' երգը` որպես ներկայանալիք երգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրատեսիլյան թեմայով նշվում էր նաև մի շարք երգիչ-երգչուհիների անուններ, որոնցից են Լիլիթ Հովհաննիսյանը, Լուսինե Աղաբեկյանը, Գևորգ Մարտիրոսյանը և այլք:

 

Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 440 | Ավելացրեց: inna123 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar