Սիրո պատմություն - 25 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 30.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 25 » Սիրո պատմություն
11:32
Սիրո պատմություն
Ալո: 
-Արի հանդիպենք այսօր: 
-Արի: Ե՞րբ: 
-Հիմա կարո՞ղ ես: 
-Այո իհարկե: Սովորականի պե՞ս: 
-Այո: 
-Համբուրում եմ: Մինչ հանդիպում: 
-Ցտեսություն... 
Մի քանի ժամից հանդիպեցին: 
-Բարև: 
-Ո՛չ, պետք չէ համբուրել: 
-Ի՞նչ է պատահել: 
-Մենք պետք է խոսենք: 
-Ինչի՞ մասին: Ի՞նչ է պատահել: 
-Պատահել է: Ասա միայն ճիշտը՝ դու ինձ այլևս չե՞ս սիրում: 
-Ինչ հիմարություն է: Սիրում եմ...ԵՍ սիրում եմ քեզ... 
-Պետք չի՛, մի կպիր ինձ: Դու ստում ես: 
-Ո՛չ, չեմ ստում: Ի՞նչ է եղել Քեզ: 
-Քեզ տեսել են: 
-Եվ ի՞ինչ: 
-Դու սիրում ես նրան, բայց ոչ ինձ: 
-Ու՞մ եմ սիրում: Ոչինչ չեմ հասկանում... 
-Դու և նա: Ձեզ տեսել են: 
Մի փոքր դադարից հետո աղջիկը պատասխանեց: 
-Բայց ու՞մ հետ: Ես բացի Քեզանից ոչ ոք չունեմ... 
-Ստում ես: 
-Ոչ: 
-Ինչու՞: Ինչի համար: Ախր ես Քեզ սիրում էի... 
-Սիրում էի՞ր: Իսկ հիմա չե՞ս սիրում: 
-...Ոչ: 
-Ինչի՞: Ի՞նչ եմ արել: 
Մինչ այդ աղջիկը կարողանում էր իր մեջ պահել արցունքները: Սակայն դրանք մի ակնթարթում դուրս հորդեցին նրա աչքերից: 
-Ես այլևս չեմ սիրում Քեզ: Դու ինձ համար ոչ ոք ես: 
-Բայց ես բացի քեզնից ոչ ոքի չեմ սիրում: Հավատա ինձ... 
-Ոչ: 
-Այստեղ ինչ-որ սխալ կա: Ես միայն քեզ եմ սիրում: 
-Բայց ինչու՞: Ինչու այսպես վարվեցիր: 
-Ես գիտեմ, որ սիրում ես ինձ,- ասաց աղջիկը սրբելով թաց աչքերը: 
-Ո՛չ, ատում եմ: 
-Ինչու՞: Սիրելիս... 
-Հաջողություն: 
-Ո՛չ: 
Նա գնաց, իսկ աղջիկը դեռ երկար ժամանակ մնաց այգում և նստարանի վրա նստած անդադար լալիս էր: Նստարանի տակ կարծես արցունքները լճացած լինեին: 
Տղան քայլում էր և չէր հավատում ընկերուհու ասածներին: Արագ քայլելով մտավ շքամուտք: Ծխում էր...և մտածում նրա մասին: 
Բարձրացավ ամենավերևի հարկ: Նա այդքան մտածելով հասկացավ, որ սիրում է աղջկան՝ սիրում է անմոռաց սիրով: Վերջացնելով ծխելը նա հեռախոսը հանեց գրպանից՝ դրեց պատուհանագոգին, իսկ ինքը կանգնեց այդտեղ և նետվեց: 
Մի քանի րոպե անց հեռախոսին հաղորդագրություն է գալիս. 
«Ընկերս, ես սխալվել եմ: Դա նա չէր: Դա ուրիշ աղջիկ էր: Հիմար բան ստացվեց...» 
Բայց արդեն ուշ էր: Տղան ընկած էր գետնին ամբողջովին արյան մեջ կորած, իսկ աղջիկը նստած լալիս էր: 
Ոչինչ արդեն կարևոր չէր, որովհետև նրանք միասին չեն լինի: Տեղի էր ունեցել հիմար սխալ... 
Եվ մի հարց է ինձ տանջում՝ «Ինչու՞ ենք ՄԵՆՔ հավատում ուրիշների ասածներին: Դրանք բարություն չեն բերում:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1440 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.3/16
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 MARI • 17:36, 27.06.2013
JKKK
avatar
2 SHUSHAN • 17:15, 28.06.2013
SHAT LAVN ER BAYC UNECAV DJBAXT VERCHABAN
avatar
3 Lus • 09:36, 01.07.2013
9 6 xd
avatar
4 ♥AnYuKkA♥ • 20:26, 02.07.2013
9 9 9
avatar
5 xMisterSMx • 01:34, 09.07.2013
5 xd xd xd xd
avatar