Սիրային թեստ. «Սիրո ծառ» - 1 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 21.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 1 » Սիրային թեստ. «Սիրո ծառ»
20:07
Սիրային թեստ. «Սիրո ծառ»

Տվյալ թեստը նախատեսված է հոգեվերլուծություն անցկացնելու և բացահայտելու անձնային այն հիմնական հատկությունները, որոնք արտահայտվում են հակառակ սեռի հետ հարաբերություններ ստեղծելու ժամանակ: Այս թեստը Ձեզ կօգնի երկրորդ կեսի ընտրության հարցում: 

1. Ուշադիր նայեք ներկայացված տարբերակներին: 
2. Ընտրեք այն մեկը, որն առավել շատ է Ձեզ դուր եկել:    

Եթե Դուք ընտրել եք №5 ծառը 
Դուք շատ էմոցիոնալ և վառ անհատականություն եք, ով կարող է շատ արագ բռնկվել և նույնքան արագ հանգստանալ:  Հարաբերություններում Դուք առաջին հերթին փորձում եք ուշադրություն գրավել՝ պարուրելով Ձեր անձը գաղտնիքներով և խորհրդավորությամբ:  Հարաբերությունները Ձեզ մոտ ոչ միշտ են հարթ ընթանում, հաճախակի վեճեր են ծագում երկրորդ կեսի հետ: Բայց երբեմն այդ վեճերը միայն ամրապնդում են հարաբերությունները և հանդարտվելուց հետո լուծում եք բոլոր խնդիրները:  Որպես զուգընկեր Ձեզ համապատասխանում են հանգիստ և հավասարակշռված մարդիկ, ոչ կոնֆլիկտային, ովքեր կարող են հեշտությամբ լուծել կոնֆլիկտային իրավիճակները:  Մասնագիտությունը՝ իրավաբան, դատախազ, դիվանագետ, օդաչու և այլն:   

Եթե Դուք ընտրել եք
№4
ծառը  Դուք այնպիսի անձնավորություն եք, ով միշտ փորձում է կատարելության, ճշտապահության և կարգուկանոնի հասնել: Դուք ունեք հստակ օրենքներ, որոնցով առաջնորդվում եք կյանքում:  Դուք կոնֆլիկտային չեք, բայց կարող եք հակահարված տալ յուրաքանչյուրին և ցանկացած իրավիճակում:Ամաչկոտ չեք, բայց նրբազգացության զգացում, անկասկած, ունեք:  Դուք շատ եք սիրում ամեն նորը և յուրօրինակը, բայց երբեք չեք մոռանում հինը և մոռացվածը: Մարդկանց հետ փորձում եք երկարաժամկետ հարաբերություններ ստեղծել:  Ձեր երկրորդ կեսի հետ հարաբերություններում ձգտում եք լինել լիդերի դերում, բայց եթե դրան չեք հասնում, ապա իրավահավասար զուգընկեր եք դառնում, ում լիովին կարելի է վստահել ծանր պահին:  Ձեզ համապատասխան կլինի յուրաքանչյուր անձնավորություն, քանի որ յուրաքանչյուրից Դուք կկերտեք այն, ինչ Ձեզ հարկավոր է, եթե միայն չհանդիպեք ուժեղ անհատականության և այդ դեպքում իդեալական զույգ կկազմեք:    

Եթե Դուք ընտրել եք
№3 ծառը 
Դուք շատ զգացմունքային և քնքուշ անձնավորություն եք, շատ եք սիրում ռոմատիկան և էսթետիկությունը: Շատ եք կենտրոնանում սեփական անձի վրա, կարող եք լսել ուրիշների կարծիքը, բայց սեփականը ամենից վեր է:  Փորձում եք շրջանցել սուր անկյունները և համաձայնության հասնել:  Հարաբերություններում ուժեղ անձնավորության եք փնտրում, ով Ձեզ համար պաշտպան կլինի: Դուք լի եք սիրով և էներգիայով:  Որպես երկրորդ կես ձեզ կհամապատասխանեն բռնցքամարտիկները, ղեկավարները, ռազմական ծառայությունների աշխատակիցները:  Դուք կկարողանաք շատ լավ աջակից լինել սիրելիի համար:   

Եթե Դուք ընտրել եք
№2 ծառը 
Ձեզ ավելի բնորոշ են խոհեմությունը, հաշվենկատությունը և համառությունը: Դուք արհամարհում եք ուրիշների կարծիքը:   Անկասկած, Դուք կյանքում արդեն ունեք նպատակ, որին համառորեն ձգտում եք:  Հակառակ սեռի հետ հարաբերություններում փորձում եք պլան ստեղծել, որն աստիճանաբար իրականացնում եք:   Կայուն անձնավորություն եք, բայց երբեմն կարող եք շատ բուռն արձագանք տալ իրադարձություններին:  Ձեզ համապաստխանում է բարի և ուժեղ անձնավորությունը, ով կկարողանա աջակցել Ձեզ բոլոր նախաձեռնություններում:  Ձեզ կհամապատասխանեն կայուն անձնավորությունները: Մասնագիտությունը՝ հաշվապահ, բանկային աշխատակից, շինարար:    

Եթե Դուք ընտրել եք
№1
ծառը  Ծառի այս տեսակը ընտրում են ուժեղ, համարձակ և վճռական մարդիկ, բայց միևնույն ժամանակ, նրանք հոգու խորքում ռոմանտիկ և քնքուշ անձնավորություններ են:  Դուք ինքնավստահ եք, համառ, դիմացկուն, սառը դատող, սակայն որոշ խնդիրներ ունեք ադապտացիայի հարցում:  Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերություններում Դուք երբեմն խորամանկություն եք ցուցաբերում:  Համարձակ եք և հարաբերություններում նախաձեռնությունը սիրում եք վերցնել Ձեր ձեռքը: Ընտանիքում նման մարդիկ հուսալի են:  Ձեզ կհամապատասխանեն վառ, յուրօրինակ անձնավորությունները:  Մասնագիտությունը՝ քաղաքական գործիչ, օպերատոր, ռեժիսոր, ղեկավար:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 596 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar