Սիրային աստղագուշակ 2015-ի համար - 19 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 19 » Սիրային աստղագուշակ 2015-ի համար
10:43
Սիրային աստղագուշակ 2015-ի համար

ԽՈՅ. Կին-խոյը հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,սիրում է սիրաբանել: Խոյերը շատ փոփխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և դառն ափսոսում են հետո: Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստություն   և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում: Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և  օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են, երբ նրանց ղեկավարում է այն մարդը, ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են, նրանց դժվար է «կապել տանը»: Նրանց անհրաժեշտ է կայունություն և  ամրություն:

Լավ զուգընկերներն են`Ցուլ,Աղեղնավոր,Երկվորյակ, Ձկներ, Ջրհոս:

Վատ զուգընկերներն են`Խեցգետին,Կշեռք և Այծեղջյուր:

ՑՈՒԼ.Սերն այնքան բնական է տվյալ մարդկանց համար, որքան շնչելը, քանի որ սիրո մոլերակը` Վեներան կառավարում է Ցլերին: Երիտասարդ տարիքում նրանք շատ սիրավեպեր են ունենում, քանի որ բարի և հոգատար են: Նրանց համար ամուսնությունն ավելի կարևոր է, քան հաջողությունները սիրո մեջ: Կին-ցուլը շատ բծախնդիր է ամուսնու ընտրության հարցում : Նրանք հասկանում են, որ շատ բաներ կարող են առաջարկել ամուսնուն`ճաշակ, հմայք, տնային տնեսություն վարելու մեծ ձիրք: Տղամարդ-ցուլը  համարյա իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի, մեծահոգի, տնակյաց է, միշտ իր տան տերն է հանդիսանում: Տղամարդ-ցուլը շատ կրքոտ է, բայց քչախոս: Նրանք դառնում են իդեալական ծնողներ:

Լավ զուգընկերներն են`Երկվորյակ,Խեցգետին,Ձկներ,Կույս ,Խոյ և Այծեղջյուր:

Վատ զուգընկերներն են`Կարիճ,Առյուծ,Ջրհոս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Սիրո մեջ նրանց նշանաբանն է`ինչքան շատ, այնքան լավ: Սերը խաղ է:  Նրանց ցանկությունն է ինքնահաստատվել, իսկ սիրախաղերը նպաստում են դրան: Սիրո հարցերում իսկական երևակայություն և սրամտություն են դրսևորում: Անհատականության մտավոր կողմը գերակշռում է զգացմունքային կողմի նկատմամբ: Սիրում են սիրաբանել և հաղթել: Կին-երկվորյակները շատ սեքսուալ, գրավիչ, կանացի և գեղեցիկ են: Տղամարդ-երկվորյակները օժտված են  գրավչությամբ, բարձր ինտելեկտով և հնարամտությամբ, ավելի շատ ձգտում են գեղեցկությանը, քան ընտանիքին:  Հաճախ արտահայտում են վրդովմունքն ու դժգոհությունը  կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը զուգընկերոջ կողմից:

Լավ զուգընկերներն են` Խեցգետին,Առյուծ,Ջրհոս,Խոյ և Ցուլ:

Վատ զուգընկերներն են`Կույս,Աղեղնավոր և Ձկներ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Նրանց համար կյանքը միօրինակ և անհետաքրքիր է առանց սիրո: Ամբողջովին անձնատուր են  լինում զգացմունքին և կրքին` սիրո դասական  հիվանդություն: Այդ ժամանակ կարող են տառապել անքննությունից և ախորժակի բացակայությունից: Կին-խեցգետինը հիանալի մայր է, լավ տնտեսուհի, հավատարիմ կյանքի ընկեր: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին, քան ամուսնուն: «Տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է ստամոքի միջով» ասացվածքը միանգամայն համապատասխանում է տղամարդ-խեցգետիններին,որոնք սիրում են լավ խոհանոց,հիանալի խոհարարներ են: Տղամարդ-խեցգետինը տան տղամարդ է, նուրբ, բարի, կարեկցող և հոգատար, շատ կապված են մոր հետ: Խեցգետինները կարծես սեփականատերեր լինեն, շատ խանդոտ են:

Լավ զուգընկերներն են` Առյուծ,Կույս,Կարիճ, Ձկներ, Ցուլ:

Վատ զուգընկերներն են` Կշեռք, Այծեղջյուր և Խոյ:

ԱՌՅՈՒԾ. Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են, տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները: Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են: Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած:

Լավ զուգընկերներն են`Կույս,Կծեռք,Աղեղնավոր,Խոյ,Երկվորյակ և Խեցգետին:

Վատ զուգընկերներն են` Ջրհոս և Ցուլ:

ԿՈՒՅՍ. Ամենաանհասկանալի Կենդանակերպի նշանը: Կույսերը երկակի և հակասական են: Մի կողմից սառն են, մյուս կողմից ջերմ,գրավիչ: Նրանք, թերևս, շատ վերլուծական վերաբերմունք ունեն սիրային հարցերում: Նրանք շատ հաճախ բախվում են սխալ հասկացվելու խնդրի հետ, քանի որ ,ինչպես արդեն նշվեց, նրանք շատ հակասական են: Վախենում են քննադատությունից, քանի որ զգայուն են: Կին-կույսը հիանալի կյանքի ուղեկից է` հուսալի և սրամիտ: Ամուսին-կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին, սիրում են անթերի մաքրություն տանը: Կույսերը անուղղելի լավատեսներ են: Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով, նրանց համար առավել կարևոր է զուգընկերոջ կարեկցանքը, սերը:

Լավ զուգընկերներն են`Կշեռք, Ցուլ, Կարիճ, Այծեղջյուր, Խեցգետին, Առյուծ:

Վատ զուգընկերներն են`Աղեղնավոր,Ձկներ,Երկվորյակներ:

ԿՇԵՌՔ. Հմայիչ և սքանչելի են: Նրանց կարելի է սիրահարվել առաջին հայացքից:  Նրանք հմուտ են սիրո մեջ: Նրանք սովորաբար քիչ հետաքրքրություններ են ունենում, սակայն վարպետ են իրենց գործի մեջ: Զգացմունքային են, սիրում են միշտ ինչ-որ սիրո հուշ թողնել:  Կշեռքը սիրո համաստեղություն է:  Նրանք հակված են վաղ ամուսնանալ և հրաշալի ընտանիք ստեղծել: Կին-կշեռքները հիանալի մայրեր են, իսկ տղամարդ-կշեռքները մեծ փորձ ունեն սիրային հարցերում: Սիրում են դասական երաժշտություն, արվեստ, լավ շրջապատ: Իրենց գրավչությամբ Կշեռքներին հեշտ է նվաճել զուգընկերոջ սիրտը, սակայն երբեմն դժվար է համատեղ կյանքը, քանի որ Կշեռքները մեծ պահանջներ ունեն զուգընկերոջից` սեր, ուշադրություն, հանգիստ:

Լավ զուգընկերներն են`Կարիճ, Աղեղնավոր, Ջրհոս, Երկվորյակներ, Առյուծ,Կույս:

Վատ զուգընկերներն են` Այծեղջյուր և Խոյ:

ԿԱՐԻՃ.Կարիճը սեքսի արքան է: Դինամիկ և կրքոտ, գրավիչ ինչպես մագնիսը: Բայց, չնայած այս ամենին,կարող է ունենալ հրաշալի ընտանիք, եթե որոշի ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ, նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով: Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները, հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս: Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել համառ և էգոիստ: Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին, ապա ԻՄԱՑԵՔ, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:

Լավ զուգընկերներն են`Աղեղնավոր, Այծեղջյուր, Ձկներ, Խեցգետին,Կույս,Կշեռք:

Վատ զուգընկերներն են`Ջրհոս, Ցուլ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ.Չամուսնացածների նշանը :Բոլորից ամենաքիչն են հակված սիրո և ռոմանտիկ բնավորության,չնայած բարեսիրտ և շփվող են:Սիրո մեջ Աղեղնավորներն անկեղծ են,գնահատում են մարդկային բարի հատկանիշները : Նրանք հազվադեպ են լինում սեփականատերեր կամ կասկածամիտ ու  խանդոտ:Չեն սիրում քննադատությունն ու հանդգնությունը իրենց ուղղված: Անհաջող ամուսնությունները շատ հազվադեպ են պատահում Աղեղնավորների շրջանում:Կին-աղեղնավորը կարող է անհավատարիմ լինել,բայց նա միշտ հիանալի ուղեկից և ընկեր է,լավ տնային տնտեսուհի է,ով սիրում է ընդունել հյուրեր:Աղեղնավոր-կինը երջանիկ է ,երբ ազատ է:Ուստի,նրանք պետք է փնտրեմ ոչ խանդոտ ամուսին:Տղամարդ-աղեղնավորները շատ բան կարող են տալ,սակայն նրան պահանջները նույնպես բարձր են: Նրանք սիրում են ընկերական խնջույքները,ուստի կարող են ուշ վերադառնալ տուն:Այսդպիսի տղամարդուն այնպիսի կին է անհրաժեշտ,ով կկիսի նրա հետաքրքրությունները:

Լավ զուգընկերներն են`Այծեղջյուր,Ջրհոս,Առյուծ,Կշեռք,Կարիճ,Խոյ:

Վատ զուգընկերներն են`Ջկներ,Կույս,Երկվորյակներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ.Այծեղջյուրներն ուշ են ծաղկում, սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն: Նրան գործնական են ամեն ինչում, նույնիսկ սիրո մեջ: Նրանք շատ սիրավեպեր են ունենում, բայց դժվարությամբ են սիրահարվում: Չեն սիրում միայնակությունը: Կին-այծեղջյուրներին դժվար է գայթակղել միայն անձնական հմայքով և անհատականությամբ, նրան նախընտրում են ազդեցիկ և գործնական ամուսին ունենալ: Տղամարդ-այծեղջյուրները շատ վստահելի են, դժարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները: Քչախոս են, նրանցից չես լսի ոչ հիացմունքի խոսքեր, ոչ կոմպլիմենտներ: Այծեղջյուրներն ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք, որպես կանոն, սիրում են փող հավաքել, երբեմն կարող են նաև ժլատ թվալ, զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից:

Լավ զուգընկերներն են`Ջրհոս, Ձկներ, Ցուլ,Կույս,Կարիճ,Աղեղնավոր:

Վատ զուգընկերներն են`Խոյ, Խեցգետին և Կշեռք:

ՋՐՀՈՍ. Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը «Անբողջ աշհարհը սիրում է սիրահարին»: Նրանք սովորաբար իդեալիստներ են, տարված չեն անձնական սիրավեպերով, հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ: Նրանք, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում և առհավետ: Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող, սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում: Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար և բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում, խանդոտ չեն:

Լավ զուգընկերներն են`Ջկներ,Երկվորյակներ, Խոյ, Կշեռք, Աղեղնավոր, Այծեղջյուր:

Վատ զուգընկերներն են`Ցուլ,Կարիճ,Առյուծ:

ՁԿՆԵՐ. Ծնված են սիրո համար` կրքոտ և բանիմաց, հմուտ են սիրո հարցերում` ֆիզիկական, թե հոգևոր: Շատ պահանջկոտ և խոցելի են:  Զուգընկերոջ մեկ անզգույշ խոսքը կամ արտահայտությունը կարող է սիրո հուրը մարել: Ձկները, հատկապես կին-ձկները, շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երևակայություններ ունեն սիրո մասին: Տղամարդ-ձկները հաճախ անվստահ են, քանի որ վախենում են մերժված լինել: Կին-ձկները զարմանալիորեն գեղեցիկ են,ն րանք շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում: Տղամարդ-ձկները լավ ամուսնիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի:

Լավ զուգընկերներն են`Խոյ, Ցուլ, Խեցգետին, Կարիճ, Այծեղջյուր, Ջրհոս:

Վատ զուգընկերներն են`Կույս և Երկվորյակներ:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1659 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar