Շնորհավոր Ապրիլի 7 - 7 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 01.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 7 » Շնորհավոր Ապրիլի 7
08:45
Շնորհավոր Ապրիլի 7

Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին: Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնակիներով, և դուք կլինեք երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի ու երջանիկ կյանքերի գինն ունի: Շնորհավորում ենք բոլոր մայրերին այս գարնանային չքնաղ տոնի առթիվ: Սիրելի մայրե՛ր, կանա՛յք, աղջիկնե՛ր ցանկանում, որ երբեք ձեզ միայնակ չզգաք, իմացեք, որ միշտ կան մարդիկ, որոնց համար դուք կյանքից թանկ եք: Շնորհավոր ապրիլի 7…

 

 Հարգանքներով` Արթուր Ավետիսյան:


 

Դիտումներ: 349 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar