Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը - 19 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 19.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 19 » Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը
20:29
Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը

 

 
 
 
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը: Այս նոր մոդելն ունի 6 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սարքն ունի 8 միջուկանի Snapdragon 652 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Հնարավորութուն կա նաև տեղադրել մինչև 128Գբ ծավալով micro SD քարտ:  Սմարթֆոնի հետևի տեսախցիկը 13 Մպ է, իսկ առջևինը՝ 8Մպ: Սարքն ունի 4G LTE, Wi-Fi a/b/g/n, Bluetooth 4.1, ANT+, NFC մոդուլներ և աշխատում է երկու SIM քարտով:
 
Galaxy A9 սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ, որը տեղադրված է Home կոճակը մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է: Սարքն աշխատում է Android 5.1.1 (Lollipop) օպերացիոն համակարգով: Առայժմ այս նոր սմարթֆոնի գնի և վաճառքի ամսաթվի մասին տեղեկություն չկա:

 Armblog.net

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 259 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar