Samsung-ը մանկական պլանշետներ է թողարկում - 31 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.06.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 31 » Samsung-ը մանկական պլանշետներ է թողարկում
00:18
Samsung-ը մանկական պլանշետներ է թողարկում

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy Tab 3 Kids պլանշետը, ոը նախատեսված է եեխաների համար: «Մեծահասակների» պլանշետներից Galaxy Tab 3 Kids-ը տարբերվելու է վառ-գունավոր կորպուսով, հենակի առկայությամբ եւ հատուկ ծրագրային ապահովմամբ: Սարքը պարունակում է ուսուցողական, նկարելու ու ներկելու ծրագրեր եւ խաղեր:  Time Management գործիքի միջոցով ծնողները կարող են սահմանափակել ժամանակը, որը երեխան ծախսում է սաքով զբաղվելիս: Ժամանակը լրանալուց հետո էկրանն արգելափակվում է եւ բացել հնարավոր է լինում միայն գաղտնաբառը գրելուց հետո:  Galaxy Tab 3 Kids-ն ումի երկմիջուկ պրոցեսոր, 7-դյույմանոց էկրան եւ Wi-Fi մոդուլ: Պլանշետի քաշը 302 գրամ է: Պլանշետն աշխատում է Android 4.1 հիմքով:  Պլանշետն առաջին անգամ վաճառքի կհանվի Հարավային Կորեայում սեպտեմբերի սկզբին: Չի հաղորդվում, թե պլանշետը որքան է արժենալու:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 581 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar