Samsung-ը iPhone 6-ի գովազդ է թողարկել - 25 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 25 » Samsung-ը iPhone 6-ի գովազդ է թողարկել
21:51
Samsung-ը iPhone 6-ի գովազդ է թողարկել
Samsung-ը iPhone 6-ի գովազդ է թողարկել 17:46, 22.07.2014 Տարածաշրջան: Աշխարհում Թեմա: Ինովացիա, Samsung ընկերությունը հումորային գովազդային հոլովակ է նվիրել iPhone 6-ին՝ չսպասելով Apple-ի նոր մոդելի թողարկմանը: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Verge պորտալին: Տեսահոլովակի գլխավոր հերոսը iPhone-ի տերն է, ով ոգեւորված ընթերցում է, որ սարքի նոր մոդելը ավելի մեծ էկրան կունենա, ինչին ի պատասխան, նրա զրուցակիցը՝ Galaxy S5-ի տերը, պատասխանում է. «Դա դեռ չի՞ եղել»: Տեսանյութը ավարտվում է պատմությամբ, որ սմարթֆոնները մեծացրած էկրանով արդեն հասանելի են, եթե օգտատերերը պատրաստ են մի կողմ դնել իրենց iPhone-ները: Samsung-ը պարբերաբար ծաղրում է Apple-ին իր գովազդների օգնությամբ: Օրինակ, հուլիսի սկզբին տեսանյութ էր հայտնվել, որտեղ iPhone-ի օգտատերերը «կապված են վարդակին» iPhone-ի ցածր տարողության պատճառով:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 461 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar