Samsung Galaxy S6-ը դիմակայում է մուրճի հարվածներին - 8 Ապրիլի 2015 - Status4ka.Ru
Այսօր 28.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 8 » Samsung Galaxy S6-ը դիմակայում է մուրճի հարվածներին
23:26
Samsung Galaxy S6-ը դիմակայում է մուրճի հարվածներին

YouTube կայքում TechRax ալիքը վարողները նոր հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում փորձարկել են Samsung - Galaxy S6 Edge սմարթֆոնի ամրությունը: Հոլովակի հեղինակները նախ փորձել են դանակով քերծել սմարթֆոնի էկրանը, սակայն անհաջողության են մատնվել. արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այնուհետեւ նման ճակատագրի է արժանացել սարքի պատյանը, բայց այն նույնպես դիմացել է փորձությանը: Փորձարկողներին հաջողվել է վնասել միայն կողային մետաղական շրջանակը: Հետո հերթը մուրճին է հասել: Նախ հետազոտողներից մեկը ոչ շատ մեծ բարձրությունից մուրճը գցում է սմարթֆոնի վրա, սակայն սարքը չի վնասվում: Միայն ուժեղ հարվածների արդյունքում է էկրանը կոտրվում, սակայն սարքը շարունակում է աշխատել: Ըստ RG-ի, մի քանի փորձերից հետո հետազոտողներին հաջողվում է կոտրել Samsung - Galaxy S6 Edge-ը: Մի քանի հզոր հարվածից հետո սարքը, ամեն դեպքում, անջատվում է: Կադրից դուրս հնչող ձայնը փաստում է, որ սմարթֆոնն արտասովոր ամուր է:


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 262 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar