Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է մեծ տարբերությամբ. Հովսեփ Խուրշուդյան - 19 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 28.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է մեծ տարբերությամբ. Հովսեփ Խուրշուդյան
15:14
Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է մեծ տարբերությամբ. Հովսեփ Խուրշուդյան

Քիչ առաջ mardik.am-ի թղթակցի  հետ զրույցում  Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտնել է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր  ընտրատեղամասերում հաղթել է.«Այն, որ Exit Poll-ը  որևէ կապ չունի իրականության հետ,  հաստատում են առաջին արդյունքները, որոնք հիմա մենք ստանում ենք: Արդյունքների համաձայն՝ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը: 90%-ընտրատեղամասերից ստացած տվյալների համաձայն՝ ձայների հարաբերակցությունը 80/ 20  կամ 60/40  է՝ հօգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի: Միայն 1-2 տեղամաս կա, որտեղ 700 ձայն ստացել է Սերժ Սարգսյանը և 6 ձայն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Պարզ չէ ոչ, ակնհայտ կեղծված տեղամասեր են:  Բայց այնքան քիչ են, որ չեն կարող ծածկել մյուս տեղամասերի արդյունքները»,- ասաց պրն Խուրշուդյանը՝ հավելելով, որ թող մտածեն Exit Poll անողները,  թե ինչ վիճակում են Սերժ Սարգսյանի կողմնակիցները:  Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ակնհայտ է անգամ այսպիսի լցոնումներով և կեղծիքներով. «Ես զարմանում եմ, գործող նախագահը գոնե մի 5 տոկոս ունե՞ր »,- եզրափակեց պրն Խուրշուդյանը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 457 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar