Ռուսալեզու օտարերկրացիներն ավելի հեշտ ՌԴ քաղաքացիություն կստանան - 6 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 29.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 6 » Ռուսալեզու օտարերկրացիներն ավելի հեշտ ՌԴ քաղաքացիություն կստանան
22:00
Ռուսալեզու օտարերկրացիներն ավելի հեշտ ՌԴ քաղաքացիություն կստանան

 ՌԴ նախարարների կաբինետը մտադիր է դյուրացնել ռուսալեզու օտարերկրացիների համար քաղաքացիության տրամադրման գործընթացը:  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հստակեցրել է, որ մասնավորապես դա վերաբերում է նրանց, որոնց բարեկամները կամ հենց նրանք մշտապես բնակվել են Ռուսաստանում և այն տարածքներում, որոնք պատկանել են նախահեղափոխական Ռուսաստանին և ԽՍՀՄ-ին։  Բացի այդ, դյուրացված ռեժիմով քաղաքացիություն կտրամադրվի նաև ռուսական, խորհրդային բուհեր ավարտած բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են Ռուսաստանում։  Քաղաքացիության տրամադրման համար դիմած օտարերկրացիներին ռուսաց լեզվի կրող է ճանաչելու հատուկ հանձնաժողովը։  Նրանք, ովքեր բարեհաջող կանցնեն հարցազրույցը, կարող են ստանալ հատուկ այցագիր ու ձևակերպել բնակության իրավունք։

 Աղբյուր tert.am

Դիտումներ: 325 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar