Քարդաշյան քույրերի դեմ 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 21.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Քարդաշյան քույրերի դեմ 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել
17:34
Քարդաշյան քույրերի դեմ 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացվել

Պրոֆեսիոնալ դիմահարդար Լի Թիլեթը 10 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել հանրահայտ Քարդաշյան քույրերի դեմ՝ նրանց մեղադրելով Khroma Beauty կոչվող դիմահարդարման պարագաների շարքի ստեղծման հարցում իր սեփական դիմահարդարման շարքի անունը գողանալու մեջ, հայտնում է Daily Mail-ը։  Սակայն պարբերականը նշում է, որ Քարդաշյաններից զատ հայցը ներկայացվել է նաև Boldface Group Inc ընկերության դեմ, որն էլ 1 մլն դոլարով գնել է քույրերի առաջարկած դիմահարդարման պարագաների շարքը վաճառելու իրավունքները։  Կինը պնդում է, որ Քարդաշյանների դիմահարդարման պարագաների շարքի անվանումը հնչում է նույն կերպ, ինչպես իր կողմից 2004թ. ստեղծված Kroma Make-up դիմահարդարման պարագաների շարքինը։  «Kroma Make-up-ը ես ինքս եմ ստեղծել՝ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և այժմ պատրաստվում եմ օրինական քայլեր ձեռնարկել բիզնեսս պաշտպանելու համար։ Քարդաշյանները վերցրել են այն, ինչ իրենց չի պատկանում»,- ասել է հայցվորը։  

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Աստղային Սկանդալ | Դիտումներ: 505 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Anka97 • 18:39, 15.01.2013
es qardashyanner@ verjnen,nencem amachum vor hay en
avatar