Քանդակեցիր հոգիս՝ քո անմիտ մտածողությամբ..... - 4 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 4 » Քանդակեցիր հոգիս՝ քո անմիտ մտածողությամբ.....
21:51
Քանդակեցիր հոգիս՝ քո անմիտ մտածողությամբ.....

Այստեղ ահա կբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելիս,
Այսպես ես չեմ ցավել երբեք՝
Դառնությունով սիրտս լի:

Այստեղ ահա քեզ թողնում եմ,
Եվ չգիտեմ՝ ուր կերթաս,
Կասկածներից ես դողում եմ ,
Թող պահպանե քեզ Աստված:

Ա՜խ, առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինես, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա:

Մնաս բարով, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,
Եվ տեսության ժամի համար
Չմոռանաս աղոթել:
Հոգուս վրա մի մեծ սպի կա այժմ, որը քո պատճառով հայտնվեց իմ հոգու, իմ սիրտի վրա և, ի զարմանս ինձ, նա ցանկություն չունի այնտեղից գնալու. ավելին՝ ինձ կարծես կոպտում է՝ վերքս ավելի

ցավեցնելով: Քանդակիցդ ոչինչ չհասկացա, ոչինչ հասկանալի չի թվում ինձ: Քանդակելուց հետո, գոնե, հասկանալի լեզվով քանդակեիր, որ սրտիս խոր վերքի տակ թաքցնելու արդարամիտ պատճառ ունենայի: Կարծես սիրտ չունենամ, կարծես հոգիս ժամանակավոր սրտի դեր է կատարում՝ փորձելով ինձ փրկել սպառնացող ահեղ փոթորկի ալիքից, բայց ես չեմ ցանկանում, ես ուժ չունեմ, որպեսզի գոյատևեմ ցավն իմ ներսից, որն ինձ ներսից հոշոտում է, կրծում հոգիս՝ թույլ չտալով մարմնիս գոնե մեկ վարկյան հանգիստ շունչ քաշել: Երևի կատարվեց երազանքդ. թողնել և հեռանալ՝ առանց որևէ մեկնաբանության, և սրտի վրա դրոշմել միայնակ և անօգնական մարդու բնապատկեր: Ճիշտ ես, ես սխալ եմ եղել, որ քեզ իմ սրտում տեղ եմ տվել և վստահել այնտեղ գտնվող ցանկացած գաղտնիք, բայց հիմա հասկացել եմ իմ սխալը, սակայն, ո՞վ ինձ կների, ո՞վ ինձ կհասկանա. դու՞.

կներես, այլևս ի զորու չեմ քեզ վստահելու և իմ սրտի բանալին քեզ տրամադրելու՝ ցանկացած պահի այն բացելու համար: Ես փոխել եմ սրտիս կողպեքը, ես հիմա ուրիշ եմ, սիրտս էլ նույնը չէ, նա նույնպես փոխվել է, այնպես որ ազատ գործելու և պատասխան չտալու իրավունք այլևս չունես: Քանդակիցդ ամբողջ մարմինս ցավում է, իսկ ցավից հոգիս մռմռում է, չթողնելով, որ ես հանգիստ շունչ քաշեմ՝ հասկանալու համար, որ գոնե դա ինձ հաջողվեց և ես ողջ եմ: Կներե՛ս, որ այլևս թույլ չտվեցի սրտիս հետ խաղալ, որ հոգիս քեզ իր միջից դուրս շպրտեց, պարզապես կյանքն իմ այնպես դասավորվեց, որ քեզ այդտեղ թողնելու հնարավորությունը հօդս ցնդեց, իսկ դու այլևս գալու իրավունք անգամ չունես: Հանգի՛ստ թող: Թող քանդակիցդ հետո հոգիս ցավին ընտելանա.......

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 328 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar