Քաղաքի տարօրինակը - 23 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 16.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 23 » Քաղաքի տարօրինակը
14:25
Քաղաքի տարօրինակը

Երբ ժանտախտը հասել էր բոլորի օջախ, երբ այն օրը պղտորել էր եւ ամենքը դարձել էին անտարբեր, ահա այդ քաղաքում ապրում էր մի բանաստեղծ, ով լցնում էր իր կյանքը պարզ խոսքերով՝ հանձնելով այն թղթին։ Նա ապրում էր պարզ կյանքով` չբամբասելով, չպղտորելով, չհայոյելով, այլ իր կյանքն էր ապրում այդ տարօրինակ քաղաքում։ Բոլորի շուրթերից լոկ մեկ բան էր հնչում նրա հասցեին, թե նա տարօրինակ է, ինչպես կարող է այդպիսին լինել մարդը։ Բայց բանաստեղծը շարունակում էր ապրել իր պարզ եւ խաղաղ կյանքով, մոռանալ էր տալիս ամեն ինչ, մարդկանց ներկայությունը եւ, ամենակարեւորը,խոսքերը։ Նա տարօրինակ էր մարդկանց բնորոշմամբ, իսկ ովքեր էին մարդիկ ապա․․․ Օրերից մի օր մեր բանաստեղծը որոշում է հասկանալ մարդկանց սրտերը եւ, փակվելով տանը, երկար ժամանակ իր ընկերոջ միջոցով լուր է տարածում, թե ինքը մահացել է։ Բանաստեղծը աչալուրջ կերպով հետեւում էր քաղաքի լրահոսին, թե ինչ էին շշնջում մարդիկ․․Լուրը այնքան արագ տարածվեց, որ նա չէր երեւակայում։ Մարդկանց շուրթերից մեկ շաբաթ լսվում էր մեկ բան, որ մհացավ այն տարօրինակ մարդը։ Մեկ շաբաթ հետո բոլորը մոռացան նրա գոյության մասին, կարծես թե նա երբեք չի եղել։ Մեր բանաստեղծը մի օր որոշում է անցնել քաղաքով եւ տեսնել մարդկանց երեսները, եւ հասկանալ, թե կուրախանան մարդիկ, երբ տեսնեն, որ նա կենդանի է․․․ Շրջելով քաղաքում բանաստեղծը հասկանում մեկ բան` մարդիկ չեն ճանաչում իրեն… այլ խոսքով քանդում են մարդու աշխարհը, երբ դու իրենց պես ժանտախտով չես վարաքված։ 

Սիրով՝ Տ․Հեթում քահանա Թարվերդյան

 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=468999299868789&set=a.402062113229175.1073741846.10000

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 280 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar