Պարզագույն հարց, որին պատասխանելիս սխալվում է ուսանողների 80 տոկոսից ավելին - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 23.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Պարզագույն հարց, որին պատասխանելիս սխալվում է ուսանողների 80 տոկոսից ավելին
18:22
Պարզագույն հարց, որին պատասխանելիս սխալվում է ուսանողների 80 տոկոսից ավելին

Ա-ն ու Բ-ն մտան խողովակը, Ա-ն դուրս եկավ, Բ-ն դուրս եկավ, ո՞վ մնաց խողովակի մեջ: Այս հանելուկի սկզբունքն աչքի առաջ ունենալով տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակակիր, հոգեբանության պրոֆեսոր Դանիել Կանեմանը իր «Մտածել դանդաղ և արագ» գրքում գրում է, որ նույնիսկ ամենահեղինակավոր բուհերի ուսանողները սխալվում են այն հարցին պատասխանելիս, որին տարրական դասարանի երեխաները շատ արագ և ճիշտ են պատաստանում: Հարցի ձևակերպումները տարբեր են, բայց սկզբունքը բոլոր դեպքերում էլ նույնն է: Հարցը մոտավորապես այսպիսին է. տետրն ու գրիչը միասին արժեն 160 դրամ: Տետրը գրիչից թանկ է 100 դրամով: Ի՞նչ արժե գրիչը:  Այս բանավոր հարցին նույնիսկ Հարվարդի ուսանողները պատասխանում են 60 դրամ: Սակայն եթե փորձենք հաշվել մաթեմատիկորեն, ապա կստացվի, որ եթե գրիչը 60 դրամ է, իսկ տետրը 100-ով ավելի, այսինքն՝ 160, ապա գումարը կստացի 220, ոչ թե 160: Ճիշտ պատասխանը 30 դրամն է:  Կանեմանը դա բացատրում է այն բանով, որ թվերը հայտնվում են մեր ուղեղում. այս դեպքում այդ թիվը 60-ն է: Դա կոչվում է ինտուիտիվ պատասխան, երբ ուսանողները, այսպես ասած, «ծուլանում են» մտածել:  Այս հարցին պատասխանելիս սխալվել է Հարվարդի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և հեղինակավոր այլ բուհերի ուսանողների 80 տոկոսից ավելին:


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հնարքներ | Դիտումներ: 1714 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.8/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 Amal • 20:26, 22.11.2013
lom xd inchieq ameninch bardacnum
avatar