Ոստիկանությունը տարակույս վիճակում էր հայտնվել :D - 7 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.05.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 7 » Ոստիկանությունը տարակույս վիճակում էր հայտնվել :D
21:43
Ոստիկանությունը տարակույս վիճակում էր հայտնվել :D

Ինչպես արդեն գրել ենք, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հերթական հանդիպումն է անցկացրել Գյումրիում: Թատերական հրապարակը դարձյալ լեփ-լեցուն էր: «Գյումրին չի վաճառվում»,- հանրահավաքի սկզբում հայտարարել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն ապացուցում են մի բան, որ ՀՀ քաղաքացին այլևս չի հնազանդվելու և պայքարելու է իր հաղթանակն իրական դարձնելու համար: Ելույթներով են հանդես եկել նաև պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանին Թատերական հրապարակում հավաքված գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորությամբ: Նշենք, որ հանրահավաքի մեկնարկից րոպեներ անց հայտարարությամբ են հանդես եկել ոստիկանության ներկայացուցիչներն ու հայտարարել, որ հանրահավաքը արտոնված չէ,որ ստիպված կլինեն հավաքված ժողովրդին պատասխանատվության ենթարկել կամ վարչական տույժի,ի պատասխան այս անպատասխանատու արտահայտությունների Րաֆֆի Հովհաննիսյանը ասեց,որ ժողովրդի փոխարեն ապա կարող են ժողովրդի փոխարեն նրան վարչական տույժի ենթարկեն,այս խոսքերից հետո հավաքված ամբոխը սկսեց վանկարկել Րաֆֆի վանկարկումը,որին հաջորդեց մեր սիրելի ոստիկանները տարակույս վիճակը:D

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 392 | Ավելացրեց: vipmanan | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar