«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը - 20 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 23.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 20 » «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
10:12
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը

Հարգելի այցելուներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ վերջապես ավարտին հասցրեցի երկար սպասված «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը: Հիշեցնեմ, որ խաղի առաջին տարբերակը պատրաստել եմ հեռավոր 2003թ.: «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ը հեռուստատեսային ինտելեկտուալ խաղ է, որում յուրաքանչյուր մասնակից կարող է վաստակել 5000000 դրամ` պատասխանելով տարբեր բնագավառների 15 հարցերի: Խաղի ժամանակ խաղացողն իրավունք ունի օգտվելու 3 օգնության հնարավորություններից` «50:50», «զանգ ընկերոջը» և «դահլիճի օգնություն»: Հեռուստացույցով այս խաղը դիտելուց հավանաբար շատերն են փորձել հեռուստացույցի դիմաց նստած պատասխանել հարցերին: Խաղը հնարավորություն է տալիս վիրտուալ կերպով մասնակցել այդ հեռուստախաղին և ունենալ նույն հույզերն ու զգացմունքները: Խաղի երաժշտությունը, գույներն ու մնացած էլեմենտները առավելագույն նմանեցված են օրիգինալ հեռուստախաղին: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հնարավոր չի շահել իրական գումար :​)

Խաղի մեջ պահպանվում են ամենաշատ գումար վաստակած վերջին 10 մասնակիցների անունները, այնպես որ կարող եք նույն համակարգչի վրա մրցել ձեր ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:​

«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի այս տարբերակն ավտոմատ թարմացվող է: Այսինքն խաղի հարցերն ավտոմատ թարմացվում և ավելանում են: Հարցերի մեջ սխալներ կամ բացթողումներ գտնելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք այս գրառման մեկնաբանություններում: Խաղն աշխատում է Windows XP SP2 և Windows-ի ավելի նոր տարբերակների վրա: Եթե Windows 8-ի կամ ավելի բարձր տարբերակների վրա տեսնում եք ներքևի նկարում պատկերված հաղորդագրությունը, ապա սեղմեք More կոճակը և այնուհետև Run Anyway:

Ներբեռնելուց և խաղալուց հետո չմոռանաք կիսվել ընկերների հետ: Եթե չեք կարողանում ներբեռնել ներքևի սերվերից, ապա փորձեք ներբեռնել այստեղից: Ներբեռնել խաղը


 www.yadi.sk/d/tNd7jdGDdhzvh

Բաժին: Խաղեր | Դիտումներ: 234 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar