Ո՞վ է ավելի կարևոր (ԹԵՍՏ) - 30 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 29.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 30 » Ո՞վ է ավելի կարևոր (ԹԵՍՏ)
01:42
Ո՞վ է ավելի կարևոր (ԹԵՍՏ)

1. Ամենից առաջ ում կպատմեք ամուսնու հետ վեճի մասին. ա) ընկերուհուն - 2 բ) մայրիկին - 1 գ) ոչ մեկին - 0 2. Ում հետ կքննարկեք վերջերս կարդացած գիրքը, ա) ամուսնու - 1 բ) ընկերուհու - 2 գ) ոչ մեկի - 0 3 Ինչի մասին եք հեռախոսով խոսում ընկերուհու հետ .. ա) քննարկում ենք ամեն ինչ - 2 բ) միայն առանձնապես կարեւոր կամ հետաքրքիր բանի մասին - 1 գ) ընդհանրապես հեռախոսով խոսելու սիրահար չեմ - 0 4. Ամենից առաջ ումից պարտքով փող կվերցնեք ա) ազգականներից - 1 բ) գրավատուն կգնամ - 0 գ) ընկերուհուց - 2 5. Տարեդարձը նշելու իդեալական տարբերակն ըստ ձեզ ա) ընկերուհիների հետ հավաքույթն Է - 2 բ) ամուսնու հետ ռոմանտիկ երեկոն - 1 գ) ազգուտակի հետ հավաքույթը - 0 6. Ում հետ խանութ , տոնավաճառ կգնաք նոր զգեստ ընտրելու ա) միայնակ - 0 բ) լավագույն ընկերուհու - 2 գ) ամուսնու - 1 7. Կհրաժարվեք ցածր վարձատրվող աշխատանքից, եթե տվյալ աշխատավայրում շատ ընկերուհիներ ունեք. ա) այո - 0 բ) միայն այն դեպքում, եթե փողի խիստ կարիք ունենամ - 1 գ) ոչ - 2 8. Ընկերուհին ձեզանից խնդրում Է բավական դժվարին ծառայություն մատուցել Դուք. ... ա) կհրաժարվեք - 0 բ) կանեք ձեր ձեռքից եկածը - 2 գ) կօգնեք մասնակիորեն - 1 9. Կարող եք միայնակ, առանց ընկերակցության մարզակումբ կամ սրճարան գնալ, ա) այո, հեշտորեն - 0 բ) այո, բայց այնքան Էլ վստահ չեմ զգա ինձ - 1 գ) ոչ, ավելի շուտ ընդհանրապես ոչ մի տեղ չեմ գնա - 2 10. Ձեր զավակի համար պետք Է մանկապարտեզ կամ դպրոց ընտրեք. ա) տեղեկատու գրականություն կքրքրեք - 0 բ) անձամբ կայցելեք շրջակայքի հաստատություններն ու կզրուցեք դրանց աշխատակիցների հետ - 1 գ) կվստահեք ընկերուհիների կարծիքին - 2 Ամփոփենք Մինչեւ 6 միավոր Դուք բնույթով միայնակ մարդ եք. Ընկերուհիների հետ «դատարկ» խոսակցությունները համարում եք ժամանակի զուր վատնում. Դուք բարձր արդյունքների կհասնեք ավելի շուտ միայնակ, քան ուրիշների օգնությամբ. Սակայն դուք ձեզ միայնակ եք զգում. Փորձեք ավելի բաց ու անկեղծ լինել. 7-14 միավոր Դուք ընկերուհիներ ունեք, բայց առաջնայինը ձեզ համար ընտանիքն է ու սիրած մարդու հետ շփումը. Հանուն ընկերուհու հետ հեռախոսով զրուցելու աշխատանքից նոր տուն եկած ամուսնուն չեք անտեսի. Ձեր կյանքում մտերիմներից յուրաքանչյուրն իր տեղն ունի. 15-20 միավոր Ընկերուհիների պակաս երբեք չեք զգացել. Նրանք ձեզ եւ խորհուրդ են տալիս, եւ սփոփում, եւ հարկ եղած դեպքում զվարճացնում. Բայց երբեմն զգում եք, որ «կանանց եղբայրությունը» սահմանափակում է ձեր ազատությունը, խանգարում ինքնուրույն որոշում ընդունելուն. Մերձավորներն էլ իրննց հերթին են նեղանում, որ օտար մարդիկ քաջածանոթ են ձեր ընտանիքում տեղի ունեցող ամեն ինչին. Լավ կլիներ ավելի ինքնուրույն լինեիք.


 hogebanutyun.weebly.com

Բաժին: Թեստեր | Դիտումներ: 190 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar