ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (17-12-2014) - 17 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 30.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 17 » ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (17-12-2014)
11:43
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (17-12-2014)

Խոյ ( 21.03-20.04) Անսպասելի գնումները կարող են վտանգ պարունակել, այնպես որ խնդրեք ընկերներին չթողնել Ձեզ գումարներ ծախսել: Ձեր սեփական դիմադրությունը բավական չի լինի: Ցուլ (21.04-21.05) Այսօր առավոտվանից կզգաք, որ Ձեր սիրտը լարված բաբախում է: Ձեր անսահման էներգիան կստիպի շարժվել առաջ և ժպտալ: Կիսվեք այդ ամենով ուրիշների հետ: Երկվորյակ (22.05-22.06) Այսօր Ձեզ օգտակար կլինեն ֆիզիկական վարժությունները: Այդ տիպի ակտիվությունը մի փոքր կխաղաղացնի Ձեր հոգում վառվող կրակը և կիջեցնի չմտածված քայլեր գործելու հավանականությունը: Խեցգետին (23.06-23.07) Այսօր Ձեր գլխում թափառող մտքերը կարող են դառնալ հաջողությունների գրավական, այդ իսկ պատճառով` եղանակ գտեք դրանք գրանցելու հենց հիմա: Եթե ունեք հնարավորություն` օգտագործեք ձայնագրիչ: Առյուծ (24.07-24.08) Աստղերի դիրքերն այնպիսին են, որ ինչքան էլ փորձեք պահպանել մտքի պարզությունն ու իրատեսությունը, միևնույնն է` չի ստացվի: Տեղափոխեք այն գործերը, որոնք պահանջում են ճշտգրիտ հաշվարկներ ու զբաղվեք նրանով, որտեղ անհրաժեշտ է մտքի խենթ թռիչք: Կույս ( 25.08-23.09) Այսօր հնարավոր է ստիպված լինեք զիջել ինչ-որ մեկի համառությանը: Իհարկե կարելի է դիմադրել , սակայն դա կլինի անիմաստ, քանի որ վաղ թե ուշ Դուք ինքներդ կհամաձայնվեք և Ձեր համառության պատճառով միայն ժամանակ կկորցնեք: Կշեռք ( 24.09-23.10) Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, եթե, իհարկե, չնախընտրեք օրն անցկացնել հպարտ միայնություն մեջ: Կարող եք Ձեզ թույլ տալ հիմարություններ դուրս տալ, սակայն Ձեր խոսքերը միայն կուրախացնեն շրջապատի մարդկանց: Կարիճ (24.10-22.11) Այսօր հնարավոր է Ձեր վրա վերցնեք պատասխանատվություն մի գործի համար, որը ոչ ոք չի կարողանում կատարել: Ցանկալի չէ հրաժարվեք, քանի որ ավելի վատ չի լինի, իսկ այն հաղթահարելու դեպքում կարժանանաք անփոխարինելի մարդու համբավին: Աղեղնավոր ( 23.11-22.12) Այս օրը ցանկալի է անցկացնել երկուսով: Իսկ ում հետ` ընտրեք Դուք` ինքներդ: Կատարեք ճիշտ ընտրություն և հիշեք այդ օրն ընդմիշտ: Այծեղջուր (23.12-20.01) Այսօր կպարզեք, որ իրավիճակը գնալով դառնում է հետաքրքիր այն պատճառով, որ ջրի երես է դուրս եկել նոր պատմություն, որը կլրացնի արդեն ունեցած տեղեկությունները: Դա հզոր տեղեկությունն է, և Դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում: Ջրհոս (21.01-19.02) Այսօր Ձեր մոտ ամեն ինչ լավ կստացվի միայն այն դեպքում, երբ հանգիստ լինեք: Իսկ եթե նյարդայնանաք, ապա ոչ մի օգտակար գործ չեք անի, ինչն էլ ոչ մի դեպքում չի բարձրացնի տրամադրությունը: Ձուկ (20.02-20.03) Խուսափեք ավելորդ տեղեկություներ բացահայտելուց` Ձեր գաղտիքները Ձեր մեջ պահեք: Այսօր ցանկալի է զգուշությամբ վերաբերվեք գաղտնի ցանկություններին և գայթակղություններին, առավել ևս` նյութական և հոգեկան ուղղվածության:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 337 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 3.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar