Օրվա աստղագուշակը - 19 Մարտի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 19 » Օրվա աստղագուշակը
11:18
Օրվա աստղագուշակը

Խոյ. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են այնպես, ինչպես նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում մասնագիտական փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:  Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը: 
Ցուլ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին. սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը` դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ վատ տրամադրված մարդկանց: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և առանց փողի մնալու վտանգ կա:  Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով: 
Երկվորյակներ. Այսօր դուք ձեզ անվերջ բռնացնում եք այն բանի վրա, որ մշտական հոգնածություն եք զգում: Եվ ձեզ հոգնեցնողը ոչ այնքան գործերի շատությունն է կամ բարդությունը, որքան ձեր ներքին տրամադրվածությունը և զարգացումների ու իրավիճակների նկատմամբ ոչ համարժեք ռեակցիաները: Սխալ կողմնորոշվածությունն ու անորոշությունը սպառում են ձեր եռանդն ու պահուստային ուժերը:  Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորությունը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում` չծրագրած: 
Խեցգետին. Այսօր վճռականությունն ու հետևողականությունն են դառնալու ձեր հիմնական խաղաքարտը: Այդ հատկությունների շնորհիվ դուք հաջողության կհասնեք թե´ գործնական բանակցություններում, թե´ անձնական հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական վիճակը կայուն է, սակայն դուք դեմ չեք եկամտի նոր աղբյուրներ գտնել:  Բարենպաստ օր է հրապարակային ելույթներ ունենալու և աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Դուք չափազանց լուրջ եք վերաբերվում ձեր կերպարին, ձգտում եք հմայիչ երևալ, բոլորի վրա լավ տպավորություն թողնել, ինչը միանգամայն հաջողվում է: 
Առյուծ.  Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Հնարավոր է ստանալ հետաքրքիր գործնական առաջարկ, գործարքների կնքումը շահույթ է բերում: Կարելի է մեծ գնումներ կատարել, ձեռք բերել անշարժ գույք և ավտոմեքենա, և ընդհանրապես` այն ամենը, ինչ պետք է հեռավոր ճամփորդությունների համար:  Բարենպաստ օր է ուղևորությունների համար` ինչպես գործնական, այնպես էլ ժամանցային: Բայց մնալով տանը` դուք դժվար թե ձանձրանաք: Օրը շատ հարմար է ուսման, քննություններ հանձնելու և դասախոսների հետ շփման համար: 
Կույս. Օրը որևէ էական իրադարձությամբ աչքի չի ընկնում: Այնպես որ, կարելի է մի փոքր լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն համաձայնել դրանց հետ: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը: 
Կշեռք. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:  Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել, ձեր անկրկնելի ճաշակը ձեզ ինչպես միշտ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: 
Կարիճ.  Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից` վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան:  Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատված է: Հիշեք, թե ինչ էիք ցանկանում փոխել ձեր կյանքում վերջին օրերին և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից: 
Աղեղնավոր. Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր:  Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին: 
Այծեղջյուր.  Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ հաջողվում է ձեր հանդեպ ուշադրություն հրավիրել, գտնել նոր երկրպագուներ: Հմուտ և ճիշտ ժամանակին արված գործողությունների շնորհիվ դուք կարողանում եք իրականացնել ձեր ամենապատվախնդիր ծրագրերը:  Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ձեր կանխազգացումը հատկապես սուր է: Ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում, վաղեմի խնդիրների լուծման օրիգինալ ձևեր են գտնվում: 
Ջրհոս. Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունը չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ:  Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք, ուղևորությունների ժամանակ հնարավոր են տհաճ միջադեպեր:  
Ձկներ. Այսօր հատկապես կողջունվեն հասարակական գործունեությամբ զբաղվելն ու բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:  Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած ծրագրերից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դրանք իրենց արդարացնեն:

 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 414 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar