ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 12 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 28.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 12 » ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
10:37
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ Այսօր ձեր սիրելին կասի այն, ինչ չի մտածում։ Չնայած, հազվադեպ նրա մտքերն ու խոսքերը կհամընկնեն, բայց միայն հազվադեպ, այնպես որ պետք չէ դրանից ոչ մեկին ուշադրություն դարձնել։ Ավելի լավ է՝ ընդունեք դա ի գիտություն, որպեսզի կրկին նրան հարցնեք ձեզ հուզող բաների մասին՝ փորձելով հասկանալ նրա ասածները։

ՑԼԵՐ Այսօր ձեր սիրելին կցանկանա ավելի մոտ լինել ձեզ, ավելի հարազատ եւ անհրաժեշտ եւ նա դրա համար կգործադրի ամեն հնարավոր եւ անհնար ջանքերը։ Դուք պետք է փորձեք նրան սատարել եւ ընդառաջ գնալ նրա ճանապարհին, որպեսզի այդ ճանապարհը նրան այդքան բարդ չթվա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Այսօր արժե մտածել ոչ միայն այն մասին, թե որքան լավ եք զգում ձեր սիրելիի հետ, այլ նաեւ նրա, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընդունում ձեր միությունը։ Եթե նրանք այնքան էլ լավ չեն ընդունում, ապա միգուցե արժե վերանայել ձեր պահվածքը շրջապատում եւ դարձնել այն առավել ադեկվատ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Այսօր դուք կհասկանաք, որ բաց եք թողել բավականին շատ հնարավորություններ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները առավել մտերիմ, վստահելի, վառ եւ հետաքրքիր դարձնելու համար։ Սակայն ամեն ինչ կորած չէ։ Օրը ձեզ եւս մեկ հնարավորություն է տալիս, որը դուք հաստատ բաց չեք թողնի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ Այսօր աշխատեք շատ աչքի չընկնել եւ ավելորդ ուշադրություն չգրավել։ Այդպես դուք ավելի շատ հնարավորություն կունենաք ձեր հանդեպ հետաքրքրություն առաջացնել։ էպատաժային պահվածքը կվանի պոտենցիալ զուգընկերներին։

ԿՈՒՅՍԵՐ Այսօր դուք ձեզ շատ տխուր եւ միայնակ կզգաք, ձեր սիրելին նույնպես։ Սակայն ոչ դուք, ոչ նա միմյանց չեք խոստովանի ձեր տրամադրության մասին։ Միգուց չարժե՞ թաքցնել դա, հատկապես, եթե այդ տրամադրությունն ազդում է ձեր պահվածքի վրա։

ԿՇԵՌՔՆԵՐ Զգոն եղեք։ Հնարավոր է, որ այսօր դուռը բացելով, ներս թողեք ամենաիսկական երջանկությունը։ Այնպես որ, նախքան ձեռքը դռան բռնակին տանելը, ժպտացեք եւ տրամադրվեք ամենալավին, եւ այդ ժամանակ այդ ամենալավը կժպտա ձեզ եւ կմտնի ձեր կյանք։

ԿԱՐԻճՆԵՐ Այսօր ինչ-որ մեկից ձեր սիրելի անձնավորության մասին վատ արտահայտություն կլսեք, ինչը ձեզ, բնականաբար, շատ կտխրեցնի եւ կստիպի մտածել, թե ինչ ընտրել՝ վերանայել սիրելիի հետ հարաբերությունները, թե վրեժ լուծել վիրավորողից։ Սա ինքներդ պետք է որոշեք՝ կշեռքի նժարին դնելով բոլոր դեմ եւ կողմ հանգամանքները։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Այսօր ձեր սիրելին ձեզանից կպահանջի ամեն ինչ եւ միաժամանակ։ Կամ ձեր սիրելին պետք է հրաշքներ գործի, որպեսզի նրա մոտ ամեն ինչ ստացվի, կամ էլ դուք պետք է ընտրեք նրա ցանկությունների ճիշտ ուղղությունն ու օգնեք նրան դրանք իրականացնել։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Այսօր, որպեսզի գրավեք ձեր երազած անձնավորության սիրտը, պետք է 100 տոկոսով վստահ լինեք ինքներդ ձեզ վրա։ Փոքր իսկ կասկածը մոխրի կվերածի ձեր երազանքը։ Մի թողեք, որ այդպես լինի։

ՋՐՀՈՍՆԵՐ Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեր հումորները, ձեր հումորի զգացումը նրան սպեցիֆիկ կթվա։ Այնպես որ, աշխատեք ընտրել բառերն ու անեկդոտները՝ խորհելով այն պատմությունների մասին, որոնք ցանկանում եք պատմել, եւ զգույշ լինել։

ՁԿՆԵՐ Այսօր ձեր սիրելին ամեն գնով կփորձի ձեզ զբոսանքի հրավիրել։ Անգամ եթե դրսում սաստիկ քամի, հորդառատ անձրեւ կամ հրաբխի ժայթքում լինի, դա նրան չի կանգնեցնի։ Պատրաստ եղեք սիրելիի հետ վտանգավոր արկածների։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 626 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar