Ներե՞լ եմ... - 9 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.01.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 9 » Ներե՞լ եմ...
18:54
Ներե՞լ եմ...

Ներե՞լ եմ քեզ արդյոք, երբ Ամանորին հաջորդող գիշերը մոտավորապես վաթսուներկու զանգերս անպատասխան են մնացել ու պատճառաբանվել՝ որպես տանը մոռացած հեռախոս: Ներե՞լ եմ արդյոք, երբ ինձ համացանցում այնքան ստորացուցիչ նամակ էիր գրել, իմ հասցեին սխալ արտահայտություններ արել, հետո ներեղություն աղերսել իմ՝ անմեղիս հասցեին մեղք բարդելու համար: Ներե՞լ եմ արդյոք, երբ շատ անգամներ ես փորձել Happy End-ով վերջ տալ մեր հարաբերություններին՝ ասելով, որ բանակից վերադարնալուց անպայման ամուսնության առաջարկ կանես ու ես ինքս գիտակցել եմ, որ դա սուտ էր: Ներե՞լ եմ արդյոք, երբ ասեցիր դավաճանել ես՝ խաբելով ու արձագանքս ստուգելու համար: Ներե՞լ եմ արդյոք, որ քո հետագա ընկերուհիների մոտ իմ հասցեին սխալ ես խոսել կամ արդյոք ներե՞լ եմ համացանցում գրածդ հիմարության համար: Ներե՞լ եմ ինձ օգտագործելու ու մենակ թողնելու համար, ներե՞լ եմ... Ներե՞լ եմ օրերս արցունքներով ողողելու համար, ներե՞լ եմ կյանքս դժողք դարձնելու համար, ներե՞լ եմ այդքան տարի հետո հայտնվելուդ համար, ներե՞լ եմ...Ներե՞լ եմ սխալ առաջարկություններիդ ու առանց երկար-բարակ մտածելու և հաշվի առնելու դիմացդ կանգնածի սեռին՝ դուրս տվածդ զզվելի խոսքերին:
Ինչպե՞ս դա ստացվեց, ինչպե՞ս կամ ինչու՞ էի լռում, երբ արարքներդ ամեն անգամ մեջս հիասթափություն էին արթնացնում, չեմ գիտակցում: Դա երևի իմ դաստիարակությունից, շնորհքից, կրթվածությունից ու բարձր մակարդակից է գալիս, որ ոչ թե գոռգռացի ու <<պռճկեցի>> մազերդ, այլ ուղղակի լռեցի.... Առաջ կարծում էի, թե լռությունը համաձայնության նշան է, բայց ամեն անգամ իմ լռելուց և քո ասածների հետ լուռ չհամաձայնվելուց հետո էի հասկանում, որ ամենևին էլ լռությունը համաձայնության նշան չէ, այլ վիրավորված և կրթված սրտի առկայության նշան: Երևի վիրավորանքներ կուլ տալու սովոր եմ, երևի չեմ սիրում աղաղակ բարձրացնել, երևի լռելով ուզում եմ ցույց տալ, որ ասածներդ ոչինչ չեն նշանակում ինձ համար ու երևի դա այդպես է...կամ չէ...Ինչևէ, ուզում եմ իմանաս, որ խոսքերդ ինչ-որ տեղ խոցել են, ինչ-որ տեղ՝ կոփել...
Երևի բոլորին հետաքրքրեց՝ ներե՞լ եմ... Ոչ...Չեմ ներել, չեմ ներելու, չեմ մոռանալու, չեմ կարող: Ցավոք հիմա մեր զրույցներից կարծում ես, որ վրադ <<մուռ>> չունեմ, բայց սխալվում ես...Ամենևին...Չեմ ներել քեզ...Չեմ ներելու...Ու դա ամենևին էլ թուլության ու փոքր մարդ լինելու նշան չէ: Պարզապես չներած՝ լռում եմ....

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 524 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar