Microsoft-ը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում - 4 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 28.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 4 » Microsoft-ը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում
23:21
Microsoft-ը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում

Microsoft ընկերությունը Spartan կոդային անվանումով նոր բրաուզեր է մշակում, որը ոչ մի առնչություն չի ունենա Internet Explorer-ի հետ, հաղորդում է ZDNet տեխնոբլոգը՝ վկայակոչելով տեղեկատվական գործակալություններին: Պարբերականի տվյալներով՝ շուկայում վաղուց լուրեր էին շրջանառվում, որ Microsoft-ը Windows 10-ի պլատֆորմի հայտնվելուց առաջ պատրաստվում է արմատապես փոխակերպել Internet Explorer-ը: Սակայն ինչպես նշում են ZDNet-ի աղբյուրները, դրա փոխարեն Microsoft որոշել է կատարելապես նոր բրաուզեր ստեղծել, որը ինտերֆեյսով ավելի նման կլինի Chrome-ին եւ Firefox-ին: Windows 10 պլատֆորմի էկրանային տարբերակը կտրամադրվի երկու բրաուզերներով՝ Internet Explorer 11 եւ Spartan: Ընդ որում Windows 10-ի բջջային եւ պլանշետային տարբերակները կտեղադրվեն միայն Spartan բրաուզերի միջոցով, հայտնում է տեխնոբլոգը: StatCounter վերլուծական ծառայության տվյալներով՝ 2014թ. նոյեմբերին, Internet Explorer-ը 19,6%-ով մասնաբաժնով աշխարհի երկրորդ ամենատարածված բրաուզերն է: Սակայն այն լրջորեն զիջում է առաջատարին՝ Google Chrome-ին, որի մասնաբաժինը կազմում է 48%:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/arm/news/246573.html

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 271 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar