Մի տխուր պատմություն ևս... - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 27.02.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » Մի տխուր պատմություն ևս...
21:56
Մի տխուր պատմություն ևս...

Իմ փոշոտ անցյալի արխիվներում դեռ պահում եմ իմ սիրո դաժան պատմությունը: Ես 19 տարեկան էի: Ամեն օր առավոտյան սովորականի պես դուրս էի գալիս տանից , որպեսզի համալսարան գնամ:Կանգնում էի կանգառում , սպասում երթուղայինին:Եվ հանկարծ մի երթուղային կանգնեց դիմացս:Պատուհանի մոտ նստած էր մի աղջիկ , ով ուներ մի գաղտնի գեղեցկություն, ինչն էլ հավանաբար գերեց ինձ: Այդ օրվա ընթացքում այդ աղջկա հայացքը այդպես էլ չհեռացավ ինձնից : Ես Սիրահարվել էի?...Ոչ չէի կարող սիրահարվել մեկին ում մի քանի վայրկյան էի տեսել:Եվ հետո իմ վերջին չստացված սիրուց հետո, բնավ չեմ հասկացել այդ բառի իմաստը: Հաջորդ օրը առավոտյան նույն ժամին դուրս եկա տանից , այդ աղջկան տեսնելու անընկալիքով : Եկավ նորից նույն երթուղայինը և նորից <Նա> : Ու Այդպես մի քանի շաբաթ... Հանկարծ մի օր ես նրա փոխարեն տեսա մեկ ուրիշին: Եվ <Նա> այդպես էլ չհայտնվեց այդ օրվանից հետո... Եթե ես նրան չէի սիրում , ինչու նրա բացակայությունը այդքան վատ անդրադարցավ ինձ վրա?: Ես սիրահարվել էի? , դա անհնարին էր դարձել ինձ համար արդեն 3 տարի: Ես հիմարի պես սիրահարվել էի մեկին ում անունն անգամ չգիտեի: Անցավ 3 ամիս : Ես կարծես թե մոռացել էի նրա մասին: Կյանքս դասավորվել էր առանց <Նրա>: Եվ Մի Օր զանգեց Ինձ ընկերս , նա ասաց , որ ամուսնանում է և ուզում է , որ իրենց կնքահայրը ես լինեմ: Եկավ հարսանիքի օրը : Եվ...և ընկերոջս կողքին կանգնած էր <Նա>: Ես զարմացել էի , բայց ինչու?, չէ որ դա անկանխատեսելի չէր: Ու ես պետք է կնքահայրը լինեի այն մարդու ում սիրում էի? Հարսանիքի Ամբողջ ժամանակ կենաց էի ասում , խմում էի նրանց կենացը:

Ու իմ անհավանական սիրո կենացը: Հարբում էի... Եվ իմ քայլերը նրանից ոչ մեկի մեկի համար զարմանալի չէր, քանզի նրանցից ոչ մեկ չգիտեին իմ զգացմունքների մասին, որոնք կրկին արթնացել էին , որոնք ստիպում էին զզվել ինքս ինձնից: Հնարավոր է անհավատալի թվա , բայց ես ուրախ էի ընկերոջս համար: Ու ես հասկացա , որ կորցրել եմ , կորցրել եմ այն ինչ երբեք էլ չէի գտել: Իմ միակողմանի սիրուց ինձ մնաց միայն մի բան , ես իմացա <նրա> անունը ` Արևիկ: Արդեն անցել է 4 տարի : 4 երկար ու ձիգ տարիներ: Նրանք հիմա աղջիկ ունեն , ով ունի իր մոր աչքերից : Թաղծոտ աչքերից...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1158 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 4.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar