Մի կյանքի պատմություն, որը տևեց 5 տարի - 6 Հունիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 30.03.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 6 » Մի կյանքի պատմություն, որը տևեց 5 տարի
11:02
Մի կյանքի պատմություն, որը տևեց 5 տարի

Հարգելի պատճառներով պատմության մեջ ներգրավվածների անունները  փոխված են:
***
2008թվականն էր: Անին սովորում էր 9րդ դասարանում: Գերազանցիկ էր և բացի դասերից ոչինչ չէր  հետաքրքրում նրան: Սակայն ինչպես յուրաքանչյուր աղջիկ այդ տարիքում, Անին նույնպես զերծ չէր  երազանքներից  և երեխայական հիմարություններից: Այդ տարիներին  գործում էր մի ծառայություն. 8888 համարին ուղարկված հաղորդագրությունների միջոցով հաստատվում էին բազմաթիվ ծանոթություններ: Ընկերուհիներից  լսելով այդ  ծառայության մասին` նա որոշեց մի հաղորդագրություն ուղարկել և առաջին իսկ պատասխանողի հետ շփվել: 
Հունիսի 16-ի գիշերը Անին, ում համար այդ քայլին գնալը համարվում էր կարևորագույն որոշում, ուղարկեց առաջին հաղորդագրությունը: Նամակի պատասխանը  չուշացավ: Պատասխանողը Արման անունով մի երիտասարդ էր: Հաղորդագրությունների միջոցով շփվեցին և փոխանակվեցին հեռախոսահամարներով: 
Առաջին զանգը չուշացավ: Խոսեցին գրեթե ողջ գիշեր: Միասին շատ  հաճելի էր: 
Օրերն անցնում էին, իսկ կյանքը այս  զույգի համար գնալով ավելի քաղցր և իմաստալից  էր դառնում: Միավորվել էին երկու սրտեր, ովքեր, կարծես, երկար ժամանակ էին սպասում միմյանց հանդիպելուն: Արմանը և Անին ամեն վայրկյան, թեկուզ ոչ ֆիզիկապես, բայց իրար հետ էին: Օրերից մի օր Արմանը զանգեց Անիին:
- Ան, ես գնում եմ ծառայության:
Անիի աչքերից ակամայից թափվեցին արցունքներ, սիրտը ավելի արագ սկսեց բաբախել, նրան թվում էր, թե Արմանը կասի, որ այլևս չեն շփվելու:
- Ան, բայց սա ոչինչ չի նշանակում, մենք միասին ենք լինելու:
- Ես ուզում եմ քեզ տեսնել, Արմ:
- Ան, ես քեզ հետո կզանգեմ կխոսենք հիմա զբաղված եմ:
Արմանը անջատեց հեռախոսը, իսկ Անին սկսեց լաց լինել և սպասել նրա զանգին: Հաջորդ զանգը հնչեց հաջորդ օրը և Արմանն ասաց, որ արդեն ճանապարհին է և չի կարող հանդիպել Անիին: 
Անին այլևս բան չէր կարող ասել, նրան մնում էր համակերպվել:
- Ես կարող էի գալ այդտեղ, գոնե քեզ կճանապարհեի:
- Ոչինչ մենք դեռ այնքան կհանդիպենք:
Օրերը շարունակում էին անցնել: Բանակը պատճառ  չդարձավ սիրող զույգի բաժանման: Զույգը շարունակում էր շփվել, կյանքը գնում էր իր բնականոն հունով: 
- Ան մի բան եմ ուզում ասեմ, ես քեզ խաբել եմ:
- Խաբե՞լ ես:
- Հա Ան, ես արդեն մի տարի է  ինչ ծառայում եմ: Մենակ խնդրում եմ հասկացի ու ուրախացի, որ երկու տարի չես սպասելու: Մի՞թե ուրախ չես, որ մի տարի ես սպասելու:
- Շատ ուրախ եմ, բայց պետք չէր ինձ խաբել:
Հանկարծ կողքից լսվեց` Կարեն:
- Ան, մի րոպե:
Քիչ անց Արմանը նորից վերցրեց հեռախոսը: 
- Ա՞ն:
- Հա Արմ, չլինի անունդ էլ ես խաբել:
- Չէ Ան ինչ ես խոսում: Նման բան չկա: Հիմա գնամ մի քիչ գործեր կան: Վերջացնեմ կզանգեմ:
Անիի սիրտը կրծում էր կասկածը: Իրեն չտանջելու համար նա այս թեման կրկին բացեց և Արմանը նրան հավաստիացրեց, որ ուղղակի երկու անունով էլ  իրեն դիմում են:
Օրերն անցնում էին: Նրանք շատ երջանիկ էին, սիրում էին միմյանց: Անին իսկական զինվորին սպասող աղջկա պես էր իրեն դրսևորում, ամեն ինչ պատմում էր ընկերոջը: Նրանց հարաբերությունները բավականին խորացել էին և Անին ճիշտ համարեց պատմել մորը: Նույն գիշերը, երբ նա խոսում էր Արմանի հետ, մայրը բացեց դուռը.
- Անի՞: Ու՞մ հետ ես խոսում:
- Մամ ընկերուհիս է:
Առավոտյան Անին արտասվախառն աչքերով մոտեցավ մորը:
- Մամ, կներես, ես քեզ խաբեցի գիշերը: Ես ընկերուհուս հետ  չէի խոսում: Մի տղայի հետ եմ ծանոթացել, մենք իրար շատ ենք  սիրում:
Մայրը նայեց աղջկա աչքերից հոսող արցունքներին և ամուր գրկեց նրան.
- Դու էլ մեծացար: Քեզ երջանկություն եմ ցանկանում, աղջիկս: Միայն թե զգույշ եղիր:
***
Անցան ամիսներ: Արմանն ու  Անին խելագարի նման սիրում էին միմյանց,սակայն երբեմն վիճում էին Անիի երեխայությունների  պատճառով: Անիի երեխայություններն այն աստիճան էին բարկացնում Արմանին, որ դրանց պատճառով նրանք չհանդիպեցին Արմանի արձակուրդի ժամանակ:  
Նմանատիպ վեճերից մեկի ժամանակ էլ Արմանը որոշեց վերջ  դնել իրենց հարաբերություններին: 
- Դու դեռ երեխա ես: Ուղղակի մեծացի Անի: Լավ մնա:
Բաժանումը ծանր էր: Երկուսն էլ  չափազանց  դժվար տարան այն: Անին փակ համարով զանգում էր Արմանին, լսում ձայնը ու սկսում արտասվել: Արմանը ներսից էր տանջվում, նրան կուրացրել էր բարկությունը, հպարտությունը թույլ չէր տալիս, որ քայլ աներ:
Տանջանքները երկար տևեցին, սակայն, բարեբախտաբար, Անին շուտով հասկացավ, որ պետք չի քայքայել ինքն իրեն, միևնույն է ոչինչ հետ չի բերի: Ավարտեց 10-րդ դասարանը, սկսեց աշխատել: Առաջիկա մի տարին բավականին բեղուն էր Անիի համար: Մեկ տարի անց ընդունվեց քոլեջ, երկու տարի սովորեց, ընդունվեց  Տնտեսագիտական համալսարան: Տարիները թռնում էին, Անիի օրերը շատ լեցուն էին տարբեր զբաղմունքներով` աշխատանք, ուսում, ընկերներ, երկրպագուներ: Սակայն Անին չէր մոռացել նրան:
Այս տարիների ընթացքում Արմանն էլ զորացրվեց, սովորեց, սկսեց աշխատել: Թվում է, թե տարիները պիտի մոռացնեին Անիին, բայց ոչ, նա հիշում էր, փնտրում, որևէ կապ չունենալու պատճառով չէր գտնում: Արմանի կյանքում էլ եղել էին աղջիկներ, սակայն չէր ստացվել ոչինչ:
Ամեն տարի հունիսի 16-ին նրանք հիշում էին միմյանց: Հիշում էին իրենց ծանոթությունը, այդ գիշերվա երկար զրույցը:
***
2013թվականն էր: Մարտի 10-ը: Անին  հին տետրերն էր  նայում և հանկարծ գտավ մի թուղթ, որի վրա գրված էր Արմանի քրոջ համարը: Ծրագրով նայելուց և ազգանունը իմանալուց հետո  Անին ֆեյսբուք սոցիալական ցանցում գտավ Արմանին: Սիրտը սկսեց արագ բաբախել, երկար, կարոտով  նայում էր  նկարներին:  Վերջապես որոշեց գրել:
- Բարև Ձեզ: Կներեք Դուք Շամշադինում եք ծառայել:
Անցավ մի քանի օր: Պատասխան չկար: 
Սպասված պատասխանը եկավ մարտի 16-ին: 
- Այո, ինչի:
- Ձեզ ճանաչում եմ դրա համար եմ հարցնում: 2008թվ-ին մի տարի էր ինչ ծառայում էիք:
- Այո:
- Անունս ոչինչ չի՞ ասում:
- Չեմ հիշում, կհիշեցնե՞ք:
- Մենք ընկերություն ենք արել այդ տարի: 
Եվ այսպես շատ երկար զրուցեցին: Կոնտակտներով փոխանակվեցին և որոշեցին հանդիպել: Մի քանի օր անց կայացավ նրանց հանդիպումը: Կարոտով նայում էին միմյանց, սկսեցին քայլել զրուցել, պատմել թե ինչ են ապրել բաժանումից հետո: Այս հանդիպումները շարունակական էին դարձել: Զգացմունքները կրկին վերապրեցին:
Անցավ մոտ երկու ամիս: Անին բավականին զբաղված էր և գրեթե երկու-երեք շաբաթ չկարողացավ զանգել և հանդիպել Արմանին, որին արդեն Կարեն-ով էր դիմում, քանի որ նրա իրական անունը Կարեն էր: Երբ գործերը մի փոքր թեթևացան զանգեց Կարենին, Կարենը բավականին կոպիտ պատասխանեց, որ զբաղված է և որ Անին էլ զբաղվի իր գործերով: Զանգերը դադարեցին: 
Մի քանի օր  անց Անին սոցիալական ցանցում տեսավ Կարենի և նրա նոր ընկերուհու լուսանկարները: Ցավը մեծ էր, բայց, բնական է, որ արդեն հասունացել էր, տառապելը նրա համար չէր: Մի փոքր արտասվեց, վեր կացավ, լվացվեց, կանգնեց հայելու առաջ և ինքն իրեն ասաց.
- Ումի՞ց ես ինչ պահանջում: Դու զբաղված էիր, մարդն էլ չցանկացավ սպասել: Այնպես որ ապրիր քո կյանքով և մոռացիր:
Սոցիալական ցանցում շնորհավորեց Կարենին և փորձեց ապրել իր կյանքով` աշխատանք, դասեր, ընկերներ, բայց էլ այն չէր, մի տեսակ թախիծ կար աղջկա ամեն քայլում: 
Մի քանի օր անց, երբ շտապում էր գործնական հանդիպման, երթուղայինում հանդիպեց այդ աղջկան, գեղեցիկ և հաճելի  աղջիկ էր: Անին լուռ անցավ ողջ ճանապարհը, հանդիպմանն էլ ցրված էր… Հանդիպման ավարտից հետո, երբ նա պետք է գնար համալսարան, նրան մոտեցավ մի երիտասարդ, ով խնդրեց ուղեկցել Անիին: Անին, ով միշտ կոպտել էր մոտեցողներին, համաձայնեց: Սկսեցին քայլել, կենսախինդ երիտասարդին հաջողվեց ծիծաղեցնել Անիին: Ոտքով քայլեցին մինչև համալսարան, նույնիսկ անցան Կարենի տան մոտով, սակայն Անին դա էլ անգամ չնկատեց: Այդ երկար ճանապարհը` Ռոսիայից մինչև Տնտեսագիտական այնքան կարճ թվաց: Մոտ երկու ժամ երիտասարդը` Արտակը,  անցկացրեց Անիի հետ, իսկ հետո բաժանվեցին` պայմանավորվել նորից հանդիպել:
Հաջորդ օրը Անին չէր ցանկանում էլ տեսնել Արտակին, նրան կրկին պատել էր թախիծը, սակայն Արտակը համառեց և նրանք հանդիպեցին: Սկզբում լուռ քայլում էին, հետո դրությունը ավելի բարելավվեց…
Կարենը հիմա շատ երջանիկ է, գտել է իր կյանքի կեսին: Անին էլ է երջանիկ, որ ձեռք է բերել շատ լավ ընկեր: Արտակը ընկերության ներքո գաղտնի պահում է իր սերը, մի օր կհայտնի և գուցե Անին էլ նրան ընդունի որպես կյանքի ուղեկից:
***
Հ.Գ. Պատմության հիմքում իրական դեպքի իրական մանրամասներ են:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1478 | Ավելացրեց: Sedul1993 | Գնահատական: 4.8/20
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 5
avatar
1 MARIAM • 16:55, 08.06.2013
HUYSOV EM VOR ANIN HENC ET TXAYI HET EL SHAT ERJANIK KLINI
avatar
2 Lusine • 02:41, 10.06.2013
9
avatar
3 es em • 17:00, 11.06.2013
xd xd xd xd
avatar
4 es em • 17:02, 11.06.2013
9
avatar
5 Eva • 15:25, 17.06.2013
4 4 4 4
avatar