Մերի Մակարյանը` երեկվա իր "հարսանիքի" մասին :) - 19 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 30.04.2017
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Մերի Մակարյանը` երեկվա իր "հարսանիքի" մասին :)
11:28
Մերի Մակարյանը` երեկվա իր "հարսանիքի" մասին :)

Մհերը երեկ իր "ֆեյսբուքյան” էջում "Մերի Մակարյանն ամուսնանո՞ւմ է” պրովոկացիոն մեկնաբանությամբ մի լուսանկար տեղադրեց, որտեղ "Դժվար ապրուստ” հեռուստասերիալի դերասանուհին հարսանեկան զգեստով է, ինչն էլ մեծ աղմուկ բարձրացրեց վերջինիս երկրպագուների շրջանում:): Երեկ ուշ երեկոյան մեզ հաջողվեց կապվել այս երգչի հետ, որն էլ ասաց, թե ոչ մի մեկնաբանություն չի կարող տալ, իսկ ճշմարտությունն իմանալու համար փորձենք զրուցել հենց "հարսնացուի” հետ:):  Այսօր արդեն Մերի Մակարյանը BRAVO-ի հետ զրույցում հերքել է իր` ամուսնանալու մասին լուրերը."Չէ, նման բան չկա: Զգեստն ուղղակի կրել եմ երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ”:

Թեեւ շատերը Մերիի` հարսի զգեստով այս լուսանկարի` սոցիալական ցանցում հայտնվելը համարում են PR քայլ, սերիալային դերասանուհին նշել է, թե մտադրված ոչինչ չեն արել."Նախ` լուսանկարը ես չեմ տեղադրել, հետո Մհերն իմ մտերիմ ընկերներից է եւ ինձ լուսնակարել է` ընդամենը մտածելով, որ գեղեցիկ եմ այդ զգեստով”:

 

Դիտումներ: 877 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
avatar